-
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26
Թույլ մի՛ տվեք թուրքերին հող գնել Հայաստանում. սահմանե՛ք մաքսատուրքեր թուրքական ապրանքների ներմուծման վրա. Սասունյան
Թույլ մի՛ տվեք թուրքերին հող գնել Հայաստանում. սահմանե՛ք մաքսատուրքեր թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին իր նոր հոդվածում գրել է Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը.
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Հայաստանի կառավարությունը պետք է երկու կարևոր քայլ կատարի նախքան Թուրքիայի հետ սահմանը բացելը. 1) արգելել Թուրքիայի քաղաքացիներին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. 2) սահմանել մաքսատուրքեր Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա։
Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են գույք գնել Հայաստանում առանց հատելու Հայաստանի սահմանը։ Սակայն ընդհանուր ցամաքային սահմանի բացման դեպքում ավելի շատ թուրքեր կկարողանան գալ Հայաստան՝ դրանով իսկ ավելացնելով մարդկանց և ապրանքների հոսքը Թուրքիայից։ Թուրքիայի նման թշնամական երկրի քաղաքացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու թույլտվությունը ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, հատկապես, եթե այդ գույքը գտնվում է խոցելի սահմանամերձ տարածքներում: Մեծ հակասություն կա նրանում, թե ինչ են նախատեսում Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ և ինչպես են դրանք կիրառվում իրականում։
Այժմ, երբ ստեղծվել է Սահմանադրական հանձնաժողով գործող Սահմանադրության բարեփոխումների համար (վերջին անգամ այն փոփոխվել է 2015 թվականին), ճիշտ ժամանակն է վերանայել գործող դրույթները, թե ովքեր կարող են սեփականություն ձեռք բերել Հայաստանում: Պետք է արգելվի օտարերկրացիների կողմից Հայաստանի սահմանի մոտ սեփականության ձեռքբերումը։ Բացի այդ, չպետք է թույլ տրվի Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներին որևէ անշարժ գույք ձեռք բերել որևէ տեղ Հայաստանում։
Այս խնդիրը հատկապես հրատապ է, քանի որ մի քանի տարի առաջ Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց, որն արգելում էր Թուրքիայում գույքի ձեռքբերումը չորս երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի քաղաքացիների կողմից։ Եվս 35 երկրների քաղաքացիներ սահմանափակված են Թուրքիայում գույք ձեռք բերելու՝ ելնելով հողի բնույթից և գտնվելու վայրից: Գուցե մտածեք՝ քանի որ թուրքական կառավարությունն արգելել է հայ քաղաքացիներին հող գնել Թուրքիայում, Հայաստանը պետք է փոխադարձի՝ արգելելով Թուրքիայի քաղաքացիների կողմից հողի ձեռք բերումը Հայաստանում։ 2012 թվականին ես մի հոդված գրեցի՝ հայ պաշտոնյաներին տեղեկացնելով թուրքական օրենքի մասին, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին հող գնել Թուրքիայում և կոչ արեցի «Հայաստանի խորհրդարանին դիտարկել փոխադարձ միջոցների ընդունումն ընդդեմ Թուրքիայի քաղաքացիների, որոնք հետաքրքրված են հայկական գույք ձեռք բերելով»։ Ցավոք, իմ առաջարկն անտեսվեց: 1995 թվականի Սահմանադրությունն արգելում էր օտարերկրացիներին հող գնել Հայաստանում։ Սակայն դրան հակասում էր Հայաստանի կառավարության հետագա զեկույցը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը. «օտարերկրացիներն իրավունք ունեն լինել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույքի սեփականատեր»:
Զեկույցում նշվում էր նաև, որ «[Հայաստանի] օրենսդրությունը կառավարությանը լիազորություն է տալիս սահմանափակելու և արգելելու օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»: 1995 թվականի Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի հաջորդ՝ 2005 և 2015 թվականների Սահմանադրություններում նաև նշված է, որ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։ Եթե օտարերկրացիներին թույլ չի տրվում Հայաստանում հող կամ անշարժ գույք ձեռք բերել, ապա ինչպե՞ս են կարողացել դրանք գնել։ Միայն 2019 թվականին օտարերկրացիները, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, ձեռք են բերել 186 բնակարան, 72 տուն, երկու գործարան, 9 հասարակական նշանակության շինություն և նույնիսկ 121 հողատարածք։ Ինչպե՞ս էր դա հնարավոր: Առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամի պետությունների քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են գնում առանց որևէ առարկության։ Անցած շաբաթ Հայաստանի կառավարության կադաստրի կամ անշարժ գույքի պաշտոնական ռեգիստրի հրապարակած թվերի համաձայն՝ 2010-ից 2021 թվականներին Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում գնել են վեց անշարժ գույք, որոնք ներառում են հինգ բնակարան և մեկ հասարակական նշանակության գույք։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում գնել են 71 անշարժ գույք, այդ թվում՝ 55 բնակարան, հինգ բնակելի տուն, մեկ ավտոտնակ, յոթ հասարակական նշանակության գույք և երեք հողատարածք։
Ենթադրում եմ, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած Թուրքիայի քաղաքացիներից շատերը ծագումով հայ են։ Ես առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը` հայկական ծագում ունեցողների համար բացառություն անել, եթե և երբ արգելվի Թուրքիայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը։
Ի վերջո, ինչ վերաբերում է Թուրքիայից և այլ երկրներից ապրանքների ներմուծմանը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներքին արտադրության կենսունակությունը պաշտպանելու համար։ Քանի որ Թուրքիան շատ մեծ բնակչություն ունի, այն կարող է շատ ավելի էժան ապրանքներ արտադրել՝ մեծ մասշտաբի պատճառով։ Հայ արտադրողները, չկարողանալով մրցակցել նրանց հետ, կսնանկանան։
Հայկական շուկան արդեն ողողված է թուրքական ապրանքներով։ Սահմանի բացումից հետո թուրքական ապրանքների համար այլևս ստիպված չեն լինի հավելյալ ծախսեր կատարել Վրաստանի տարածքով բերելու համար, ինչը նշանակում է, որ դրանք էլ ավելի են էժանանալու, որը մեծ խնդիր կստեղծի տեղական արտադրողների համար։ Իրավիճակն ավելի է վատթարանում, քանի որ թուրքական լիրայի արժեքի անկումը հանգեցրել է Թուրքիայից ներկրվող ապրանքների գների իջեցմանը: Նախքան Հայաստանի տնտեսության որոշ հատվածների ամբողջությամբ կործանումը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներկրվող թուրքական ապրանքների վրա՝ Հայաստանի խոցելի արտադրողներին պաշտպանելու համար»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
22:20
03.07.26
Հուլիսի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում հարգանքի տուրք կմատուցվի Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հիշատակին
Կարդալ ավելին
-
16:16
03.07.26
«Հայաստան. բաց դուռ». ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին
Կարդալ ավելին
-
18:19
02.07.26
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
Կարդալ ավելին
-
17:15
02.07.26
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
Կարդալ ավելին