Լրահոս
Հայաստան
17:32
23.02.22
403

Ոչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում․ ի՞նչ է առաջարկում Տիգրան Աբրահամյանը

Img default alt hy

«Զոհվածների հարազատները պետք է ոչ թե ազատվեն ծառայությունից, այլ ծառայեն ՊՆ-ում կամ ԳՇ-ում». պատգամավորի առաջարկը

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու  վերաբերյալ։   

Նախագծով առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: 

Դեմ չլինելով արտոնությունների ընդլայման գաղափարին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այլ տարբերակ է առաջարկել։ Նրա խոսքով, շահառուների հարցը կարելի է կարգավորել Պաշտպանության նախարարի հրամանով։ 

«Ուղղակի նրանց ծառայությունը նախատեսենք Պաշտպանության նախարարության կամ Զինված ուժերի ԳՇ կենտրոնական ապարատում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ Իր այդ առաջարկն Աբրահամյանը բացատրեց նրանով, որ մարդիկ կարողանան ծառայել և օգտակար լինել հայրենիքին, ինչպես նաև հետագայում աշխատանքի անցնելիս՝ խնդիրներ չունենան։