Լրահոս
Հայաստան
16:50
23.02.22
1 532

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները   փետրվարի  23-ին   ժամը 10:05-ի սահմաններում  կրակ  են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ"

Իրականում  առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հրադադարի խախտման  փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին   և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։