Լրահոս
Հասարակական
17:37
23.02.22
201

Այս պահի դրությամբ ԱԱԾ-ն տեղեկություն չունի, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործով

Img default alt hy

ԱԱԾ-ում տեղեկություն չկա, որ քաղաքական գործիչներն անցնում են պատերազմի օրերին պետական դավաճանության կամ լրտեսության գործով։

«Այս պահի դրությամբ նման տեղեկատվության չենք տիրապետում, նման տեղեկատվություն չունենք, որ քաղաքական գործիչներ եղել են»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։

Նա նշել է, որ պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր բացահայտելուն պես ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկատվություն կտրամադրի։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Փետրվարի 17-ին ԱԱԾ-ն պատերազմի ժամանակ պետական դավաճանության ու լրտեսության հերթական դեպքի մասին էր հաղորդել։

Փետրվարի 10-ին ԱԱԾ-ն չեզոքացրել էր ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։