Լրահոս
Քաղաքական
15:52
23.02.22
3 324

Ադրբեջանցի պատգամավորի ցինիկ գրառումը՝ Երևանից (Լուսանկար)

Img default alt hy

Հայտնի է, որ Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովների երևանյան նիստերին այս օրերին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը։

Այդ երկիրը ներկայացնող երկու պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ: Նրանցից Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն են։ Հուսով ենք, որ այս մզկիթում իրական տերերը շուտով կկարողանան կատարել իրենց աղոթքը»,- գրել է Միրկիշիլին։