Լրահոս
Միջազգային
14:04
23.02.22
182

Պետդումայում կոչ են անում Փետրվարի 23-ի հանգստյան օրը չեղարկել քաղաքացիների մի մասի համար

Img default alt hy

Պետդումայի անավտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը URA.RU-ի հետ զրույցում կոչ է արել Փետրվարի 23-ի հանգստյան օրը չեղարկել քաղաքացիների մի մասի համար։

Պատգամավորի կարծիքով, Հայրենիքի պաշտպանի օրը պետք է հանգստյան տոնական օր սահմանել միայն զինծառայողների համար։ 

«Ես այդպես եմ դաստիարակվել և այդպես է եղել սովետական սերնդի շրջանում, Փետրվարի 23-ը միշտ եղել է Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օրը։ Այն տոն էր ու հանգստյան օր նրանց համար, որոնք ծառայել են, բացառապես պաշտպանության նախարարության զինծառայողների համար»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, ուժային մյուս կառույցների աշխատակիցները այդ տոնի հետ առնչություն չունեին։