Լրահոս
Միջազգային
15:31
23.02.22
368

Այսօրվանից Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվում․ սկսվել է զորակոչը

Img default alt hy

Ուկրաինայի ամբողջ տարածքում այսօրվանից՝ փետրվարի 23-ից արտակարգ դրություն է սահմանվում։

Որոշումը կայացրել է այդ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։ Նշվում է, որ որոշումը չի տարածվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վրա:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ հարկ եղած դեպքում Ուկրաինայի շրջաններում կմտցվի նաև պարետային ժամ:

Ուկրաինայի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկու հրամանով սկսվել է 18-ից մինչև 60 տարեկան պահեստազորի զինծառայողների զորակոչը։