Լրահոս
Տարածաշրջան
15:11
23.02.22
535

Բաքվի հիստերիան չուշացավ․ Մոսկվայից պահանջում են չհիշատակել Նախիջևանը որպես Արևելյան Հայաստանի մաս

Ադրբեջանում հերթական աղմուկն են բարձրացրել։

Պատճառն այս անգամ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական վերջին հրապարակումներից մեկն է՝ կապված Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1818 թ․ կնքված Թուրքմենչիայի խաղաղ պայմանագրի վերաբերյալ։ ՌԴ արտաքին գերատեսչությունը, ի թիվս պայմանագրի դրույթների, հիշատակել էր նաև այն կետը, ըստ որի՝ թի հետ, ըստ որի՝ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։

Պատմական այդ փաստի հիշակատումը Բաքվին հիստերիայի մեջ է գցել։ Ինչպես գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն, զարմանք և ափսոսանք է հայտնել` ՌԴ-ի կողմից նման փաստաթղթի հրամարակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը՝ փետրվարի 22-ին:                ​