Լրահոս
Տարածաշրջան
14:23
23.02.22
482

Հայ ժողովրդի միավորումը Ռուսական կայսրության կազմում․ ՌԴ ԱԳՆ-ն պատմական փաստ է հրապարակել

ՌԴ ԱԳՆ պատմավավերագրական վարչությունը հրապարակել է 1928 թ․ փետրվարի 22 (10)-ին Ռուսական կայսրության և Պարսկստանի միջև ստորագրված Թուրքմենչայի խաղաղ պայմանագրի տեքստը, որով ավարտվել է 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմը։

Փաստաթղթում նաև կան հիշատակումներ Երևանի ու Նախիջևանի մասին։

Պայմանագրում հաստատվել է Ռուսաստանի իմպերատիվ իրավունքը՝ պահպանելու ռազմածովային նավատորմը Կասպից ծովում, ինչպես նաև ռուսական առևտրային նավերի նավարկության ազատությունը։ Ռուսական կայսրության տիրապետության ներքո անցան Էրիվանյան և Նախիջևանյան խանությունները (Արևելյան Հայաստան)։

Իրանի կառավարությունը պարտավորվեց չխոչընդոտել հայ բնակչության վերաբնակեցումը այդ խանությունների տարածքում ստեղված Հայկական Մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրության կազմում։

Բնօրինակն՝ այստեղ։