Լրահոս
Սպորտ
22:50
23.02.22
221

Բրազիլացի կիսապաշտպանը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

Img default alt hy

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն։

24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։

Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։