Լրահոս
Միջազգային
09:34
24.02.22
377

Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին․ Բայդեն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է:

«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»:

«Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։