Լրահոս
Հասարակական
22:57
23.02.22
1 143

ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ

Img default alt hy

Ամերիկյան Politico թերթը գրում է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի դեմ։

Ավելի վաղ, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման հետ։ 

Այն բաղկացած է չորս բլոկից՝ անձնական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորների, երկրի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սահմանափակելով Ռուսաստանի պետության և կառավարության մուտքը եվրոպական ֆինանսական շուկա,  ինչպես նաև եվրոպական բիզնեսների համար արգելք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ցանկացած տնտեսական գործարքի համար: 

Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ չորեքշաբթի օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։