Լրահոս
Միջազգային
22:15
23.02.22
217

Դոնեցկը հրետակոծվում է. Ուկրաինան հայտնում է 1 զոհի և 6 վիրավորի մասին

Ռուս-ուկրաինական շփման գծի ամբողջ երկարությամբ վիճակը կրիտիկական է: Այսօր հայտարարել է Դոնեցկի Հանրապետության իշխանությունը: Ուկրաինայի ամբողջ տարածքում Անվտանգության խորհուրդը հայտարարել է արտակարգ դրություն: Ռեժիմը չի գործի միայն Դոնեցկում և Լուգանսկում:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ այդ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված դեռ 2014-ից: Այսինքն, այդ շրջանների՝ Ուկրաինայից փաստացի անջատվելու պահից: