Լրահոս
Միջազգային
23:24
23.02.22
196

Մադրիդում Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսպանիայի ԱԳՆ Ուկրաինայի պատճառով

Img default alt hy

Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չորեքշաբթի Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալվարեսը։

«Այս առավոտյան մենք կանչել ենք Մադրիդում Ռուսաստանի դեսպանին, որպեսզի հաղորդենք Իսպանիայի կողմից միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողությունների չընդունման մասին, որոնք ձեռնարկել է նրա կառավարությունը»,- նշել է նախարարը:

Նա նաև հստակեցրել է, որ Ուկրաինայում գտնվող թագավորության հպատակներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես հեռանալ այդ երկրից «որքան հնարավոր է շուտ»:

Ինչպես պարզաբանել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, Կորչագինին «շարադրվել է Մադրիդի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»:

«Ի պատասխան Ռուսաստանի դեսպանը շարադրել ՌԴ-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։- Միաժամանակ նա խնդրել է պարզաբանել, թե կոնկրետ ինչ շահ է հետապնդում իսպանական կողմը՝ չաջակցելով Ռուսաստանի անվտանգության սկզբունքային հարցերին վերաբերող մեր օրինական մտահոգություններին։ Ակնկալում ենք ստանալ պատասխան»։