Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն հերքել է Ուկրաինայում խոցված ինքնաթիռի մասին տեղեկությունը
    Ուկրաինայի տարածքում խփված ռուսական ինքնաթիռի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, հայտնել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական ինքնաթիռ է խոցել Ուկրաինայի արևելյան հատվածում։ Ավելի ուշ Ուկրաինայի Գլխավոր շտաբը տեղեկացրել էր 5 խփված ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին։
    11:43
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mazda 3-ը, «ՎԱԶ 21144»-ը և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ
    Երեւանում, այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
    11:38
    24.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Լուգանսկի հրետանին կրակ է բացում․ տեսանյութ
    Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանը չի ծրագրում Ուկրաինական տարածքների օկուպացիան, բայց հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին: Այս հայտարարությունից հետո ռազմական գործողություններ էր սկսվել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Տարածվում են կադրեր կրակահերթերից, պայթյուններից։
    11:34
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայի հայ համայնքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերել թեժ հատվածներից
    Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: «Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել», - ասել է Մարատ Հակոբյանը: Նա նշել է, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրել է, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ: «Ինչպես գիտեք ռազմական դրություն է հայտարարված երկրում, քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցվածքները գործում են, հասարակական տրանսպորտն աշխատում է: Կիևում, պարզապես, բավականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնվել, որովհետև հակառակորդը հենց դրան է ձգտում», - ասել է Մարատ Հակոբյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
    11:32
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բանակը ոչնչացրել է «բայրաքթարների» բազան Դոնբասում
    Ռուսական բանակը հասցրել է գերճշգրիտ հարվածներ Ուկրաինայի Զինուժի կողմից ձեռքբերված թուրքական «բայրաքթարների» ռազմաբազային, ինչի հետևանքով ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ձեռք էր բերել հարյուրավոր «բայրաքթարներ»՝ Դոնբասում օգտագործելու համար։
    11:30
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ. Ուկրաինայում ՀՀ դեսպան
    Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ «Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,– ասաց Կարապետյանը։ Նա նաև ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
    11:28
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու հարցը
    Եվրամիությունը Ռուսաստանին հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը, ասվում է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն` «ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»։ Նշվում է, որ ԵՄ–ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ «Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են ունենալու», – ասվում է փաստաթղթի մեջ։ Այս գործողությունները ձեռնարկվելու են անդրաատլանտյան գործընկերների հետ համակարգմամբ ։ ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Ես վճռականորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ որն ավելի կարևոր է` միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը», – Twitter–ի իր էջում գրել է Ռաուն։
    11:26
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորաբաց գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 24-ին, ժամը 00:40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի Երևանյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբաց գյուղի Նոր թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ), հյուրասենյակն ու խոհանոցը (մոտ 30 քմ):
    11:20
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի կառավարման ղեկին արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան
    «Գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները տեղի են ունենում սիրո, հանդուրժողականության, ոչ բռնության, թռիչքաձև աճի, հակակոռուպցիոն կարգախոսների ներքո, բայց բերում են ավելի մեծ թալան, անկում, ավերածություններ և մահեր։ Հեղափոխության հումքն արյունն է։ Հատկապես երբ այդ հեղափոխությունը դրսից է կառավարվում կամ դրսի ուժերը փայ են մտնում հեղափոխության մեջ։ Այդպես եղավ Վրաստանում (2008թ․), Ուկրաինայում (2014թ․), Հայաստանում (2020թ․) ու հիմա կրկին Ուկրաինայում։ Դրանից առաջ Ադրբեջանի ծաղրածուն՝ Էլչիբեյը, իր ժողովրդին տարավ պարտության (հաղթողը տվյալ դեպքում մենք էինք)։ Հեղափոխության հաշվեկշռում տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը գրանցվում են հեղափոխական ծաղրածուների ակտիվում։ Սահակաշվիլին, Պորոշենկոն, Փաշինյանը, Զելենսկին փայլուն կատարել և կատարում են իրենց դերը՝ սեփական ժողովուրդներին ուղարկելով մսաղացի մեջ։ Չէ՞ որ նրանք սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։ Ուկրաինական զարգացումներին հետևելիս սև սրտի միակ մխիթարանքն այն է, որ տգիտությունը, մեծերի կռվում մանրադրամ դառնալը, ծաղրածուների իշխանություն ձևավորելը, միայն մեզ չէ ներհատուկ։ Վերափոխելով դասականին՝ կարող ենք ասել, որ բոլոր «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները նման են իրար, բայց դրանց արդյունքում տուժած ժողովուրդները ողբերգություն են ապրում յուրովի։ Սարսափելին այն է, որ այս խառն ու դրամատիկ ժամանակահատվածում Հայաստանի կառավարման ղեկին պարտության, տգիտության և արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է։
    11:16
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուսանկարներ՝ Ուկրաինայից
    НТВ-ն լուսանկարներ է հրապարակել Ուկրաինայից, Դոնեցկից ու Լուգանսկից։
    11:14
    24.02.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք
    Հայաստանում փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2879685 վերջին մեկ օրում` 4467 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11557 պացիենտ: Մեկ օրում նվազել է 223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 396670 անձ` վերջին մեկ օրում 970 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8392 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1601 է:
    11:11
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում. Տիգրան Աբրահամյան
    ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ` միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել։ Սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը»,–գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում, և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում։ Աբրահամյանը հավելում է, որ այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ. կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։
    11:07
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները Բելառուսի աջակցությամբ գրոհել են սահմանը 5 մարզում և Ղրիմից․ Ուկրաինայի սահմանային ծառայություն
    Առավոտյան ժամը 5-ին սահմաններում ռուսական զորքերը գրոհել են պետական ​​սահմանը Ռուսաստանից եւ Բելառուսից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ «Հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ կարգախմբերի եւ անցակետերի վրա իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի եւ հրաձգային զենքի կիրառմամբ: Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի եւ Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակում է իրականացվում Ղրիմից։ Նաեւ արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։ Նրա խոսքով՝ սահմանային ստորաբաժանումների, պարեկների եւ սահմանային անցակետերի վրա հարձակումն իրականացվում է հրետանու, ծանր ռազմական տեխնիկայի եւ թեթեւ հրաձգային զենքի կիրառմամբ։
    11:00
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուկաշենկոն հանդիպում է հրավիրել զինվորականների հետ
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է անցկացնում զինվորականների հետ, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Անկախության պալատում հանդիպումը կսկսվի մեկ ժամից։
    10:58
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»։
    10:55
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թևավոր հրթիռները հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող օդանավակայանին (Տեսանյութ)
    Տարածվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ՌԴ ԶՈՒ թևավոր հրթիռները հարվածներ հասցնում Կալինովկայում գտնվող զորամասին, Նիկոլաևի ռազմական օբյեկտին և Իվանո-Ֆրանկիվսկի օդանավակայանին։
    10:52
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. շուտով հայատարարություն կլինի
    Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուկրաինական իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, գրում է «Սաբահ» թերթը։ «Նախագահ Էրդողանը նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հանդիպմանը գնահատվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հանդիպումից հետո սպասվում է Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը», - գրում է թերթը:
    10:50
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի հարավում դադարեցրել են 12 օդանավակայանների աշխատանքը
    Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։ Սահմանափակումը կգործի մինչև 2022 թվականի մարտի 02-ը՝ ժամը 03:45-ը: Ժամանակավորապես դադարեցվել է հետևյալ օդանավակայանների աշխատանքը ՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ: «Ռոսավիացիան» խորհուրդ չի տալիս մոտակա թռիչների ուղևորներին և դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Նշվում է, որ չեղարկված թռիչների մասին ինֆրոմացիա կարելի է ստանալ օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում:
    10:48
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ: Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը: Ինչպես արդեն հայտնել ենք` այս գիշեր ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Նշենք, որ այս ամենը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով։
    10:47
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում թիրախների մասին
    Ռուսական զորքը հարվածում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, ՀՕՊ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Նշվում է, որ զինված ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին։ Պուտինն այսօր վաղ առավոտյան հայտարարել էր, թե ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է հարյուրավոր զոհերի մասին։
    10:41
    24.02.22
    Ավելին