Լրահոս

2022-02-25
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևն արգելափակված է արևմուտքից. ՌԴ ՊՆ
    Ռուս զինվորականները հայտնել են, որ Կիևն արգելափակել են արևմտյան կողմից։ «Ներկայումս օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Կիև քաղաքը արևմուտքից», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ կատարել Կիևի և այլ քաղաքների տարածքում՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։
    16:51
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան խոստացել Է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում
    Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական Էլեմենտն Է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել Է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել Է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում Է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել Է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու Է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ Է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:48
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի ՀՀ–ի հաճախորդների վրա
    ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ «Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները»,– ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ–ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի: Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:
    16:41
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Մոլոտովյան կոկտեյլներ պատրաստեք». Ուկրաինայի ՊՆ-ի կոչը՝ բնակիչներին
    Ուկրաինայի ՊՆ-ն կոչ է արել բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել՝ ռուսական բանակին դիմադրելու համար։ Փորձագետները սա խայտառակություն են համարում: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Օրագիր» հաղորդման ընթացքում անդրադարձել է այս թեմային և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունը պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:
    16:31
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:
    16:27
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևում բնակելի շենք է այրվում. Ռուսաստանը հայտնում է, որ 150 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքը
    Զելենսկին Պուտինին րոպեներ առաջ առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է հեռուստատեսային ուղերձի ընթացքում: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի թաղամասերից մեկում ռուս զինծառայողներ կան: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հերքում է Զելենսկիին ու պնդում, որ գիշերը հրթիռային հարվածներ չի հասցրել Կիևին:
    16:26
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից
    Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է գրանցել այն ադրբեջանցիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ: «Խարկովի, Չերնիգովի, Սումի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ Ադրբեջան, կարող են դիմել Խարկով քաղաքում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսություն ՝ գրանցվելու համար»,–ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։
    16:23
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներին
    ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում քննադատել է եվրոպացի գործընկերներին ոչ բավարար կերպով օպերատիվ օգնություն տրամադրելու հարցում։ «Մենք չենք տեսնում, թե ինչպես եք հետագայում ձեզ պաշտպանելու, եթե Ուկրաինային այսքան դանդաղ եք աջակցում»,–ասել է Զելենսկին։ Ուղերձը, հավանաբար, ձայնագրություն է, քանի որ սկզբում երևում են մոնտաժված հատվածներ։ Զելենսկին նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն դրանք բավարար չեն։ Նա կոչ է արել ՌԴ-ին դուրս թողել SWIFT համակարգից, իսկ ՌԴ–ում գտնվող տարբեր երկրների հյուպատոսներին հետ կանչել։ Զելենսկին կոչ է արել նաև Եվրոպայի բնակիչներին փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը։
    16:21
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է, դոլարի գինը՝ բարձրացել
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 478.50 դրամ է, վաճառքինը՝ 485։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 530 դրամով, վաճառվում՝ 542 դրամով։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.21 դրամ է, վաճառքինը՝ 5.88։
    16:14
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գործից հանեցին, կայֆերը սկսեց»․ վարչապետի նախկին օգնականի հանգիստը՝ Դուբայում
    վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»
    15:15
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Որտե՞ղ է Զելենսկին․ ահազանգում է Իտալիայի վարչապետը
    Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին հայտնել է, որ իննք ու Զելենսկին պայմանավորվել էին հեռախոսով խոսել, սակայն հիմա չի կարողանում կապ հաստատել ուկրաինացի գործընկերոջ հետ: Ըստ Դրագիի՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Զելենսկին ասել է, թե Ուկրաինան այլևս ժամանակ չունի, և որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ուժերի թիրախում են: «Ռիա նովոստիի» թղթակիցը հայտնել է, որ Կիևի օդակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է: Իսկ «CNN»-ի տեղեկություններով՝ Զելենսկին պատսպարվել է բունկերում, քանի որ ռուսական զորքը մոտենում է Կիևին:
    15:08
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով
    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Որևէ մեկը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Ծրագրի նպատակը բաց կերպով ասվել է` դելիմիտացիան և դենացիֆիկացիան է»,–ասել է Լավրովը։
    15:05
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական տանկերը հարձակում են սկսել Մարիուպոլի վրա
    Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտ է ընթանում։ Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, փոխանցում է «Ուկրաինա24»-ը։ Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտը տեղի է ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։ «Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը», – ասել է քաղաքապետը։
    14:55
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան. ԱԳՆ
    Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ճշգրտված տեղեկություններ չկան նաև ազգությամբ հայերի զոհվելու մասին»,–ասացին ԱԳՆ–ից։
    14:52
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սև ծովում ռումբ է ընկել թուրքական նավի վրա
    Ռուսական ԶՈւ կողմից արձակված ռումբն ընկել է Օդեսայից Ռումինիա ուղևորվող թուրքական նավի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն: Հարվածը նավին եղել է Օդեսայից 50 մղոն դեպի հարավ։ Նավում եղել է ութ թուրք, 11 ֆիլիպինցի և 11 ուկրաինացի զինծառայող։ Նշվում է, որ հարվածի արդյունքում տուժածներ չկան:
    14:42
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել են
    Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել են
    14:40
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին անհասանելի է. Իտալիայի վարչապետը չի կարողացել խոսել նրա հետ
    Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է իր հետ կապ հաստատեր մեկուկես ժամ առաջ, սակայն հնարավոր չէ զանգահարել։ «Նա ապաստան է գտել Կիևի ինչ-որ մի հատվածում։ Նա ասաց, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ներխուժման ուժերի թիրախն են»,- ասել է Դրագին։ «Նա ինձ գտավ այսօր առավոտյան, և մենք պայմանավորվեցինք հեռախոսազրույց ունենալ 9.30-ին, սակայն խոսակցությունն անհնարին դարձավ, Զելենսկին այլևս հասանելի չէր»,- հավելել է վարչապետը։
    14:36
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի դիվանագետը մանրամասներ է հայտնել «Հայլուրին»-ին
    Ուկրաինացի դիվանագետ Ալեքսանդր Բոժկոն «Հայլուրին» հայտնել է, որ այսօր երեք անգամ ռուսական զորքը թիրախավորել է Կիևի բնակելի շենքերը: Նրա տեղեկություններով՝ Կիևում հիմա ռուսական տանկեր չկան: Չնայած՝ բարդ չէ Ռուսաստանի համար Բելառուսից Ուկրաինա տանկեր ուղարկելը:
    14:31
    25.02.22
    Ավելին