Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հայաստան
    Լարսը փակ է բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Ջերմուկ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:09
    26.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում․ Նաիրա Զոհրաբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Ուկրաինայում պատերազմ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։ Այս պահի դրությամբ ամենալարված իրավիճակը Խարկով, Մելիտոպոլ, Խերսոն քաղաքներում է, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում։ Երեկ, երբ զրուցում էի Մելիտոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք հաստատեցին, որ ռուսական դեսանտն արդեն Մելիտոպոլում է։ Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ես չգիտեմ, սակայն հայ համայնքն ինքն ակտիվորեն ինքնակազմակերպվում է եւ այս պահին, ինչպես ինձ փոխանցեց Տեր Մարկոս Սրբազանը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապաստան են գտել Խարկովի հայկական եկեղեցում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների հայկական եկեղեցիներում։ Ավելին, Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստները, որոնք Կիեւում եւ այլ քաղաքներում ունեն ռեստորաններ, սրճարաններ եւ այլ հաստատություններ, գրեթե բոլորի նկուղային հարկերը տրամադրված են մեր հայրենակիրցներին՝ կանանց, ծերերին եւ երեխաներին՝ որպես բունկեր։ Այս պահին ռուսական զորամիավորումները արեւմուտքից շրջափակել են Կիեւը, իսկ Կիեւում մեր համայնքը մեծաթիվ է։ Զոհ կամ վիրավոր Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, չկա։ Պատերազմը, ցավոք, շարունակվում է եւ ես պարբերաբար տեղեկություն կտրամադրեմ Ուկրաինայում հայ համայնքի վիճակի վերաբերյալ»։
    10:05
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին
    Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
    10:03
    26.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Փաշինյանը թիմին խիստ զգուշացրել է՝ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասել: «Ժողովուրդ» ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: «Հրապարակ» ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանից Արցախ ժամանած մտավորակնների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը չի այցելում Արցախ, որովհետև իրենք չեն կարող ապահովել նրա անվտանգությունը: «Ժողովուրդ» ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածու կա՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը եւ Առաքել Մարտիկյանը: «168 Ժամ» Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը խնդիրներ է ստեղծելու արտահանման և ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ:
    10:00
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս չունի. Տիգրան Աբրահամյան
    ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում, այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ավելին, գիտակցելով այս փուլում Հարավային կովկասում կայունության ապահովման կարևորությունը ՌԴ-ի համար՝ Արցախի մի քանի հատվածներում փոքր մասշտաբի սադրանքների են դիմում։ Վերջին դեպքերը վերաբերում են Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանցիները տեղի բնակիչներին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ կատարել զրկելուց բացի, ֆիզիկական բնույթի սպառնալիքներ են հնչեցնում», - նշել է պատգամավորը: Նա ընդգծել է՝ այսպիսի միջադեպերը մեզ, առաջին հերթին, հետաքրքիր են մեր հայրենակիցների անվտանգության տեսանկյունից և մեր խնդիրն է չեզոքացնել այդ սպառնալիքները, սակայն սա նաև ՌԴ-ին թիկունքում գտնվող խնդիրներով ծանրաբեռնելու հարց է։ «Իրականության մեջ թուրք-ադրբեջանական տանդեմը բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պատրաստ է տարբեր բնույթի հարվածներ հասցնելու նաև ՌԴ-ին։ Դա կլինի քաղաքական, ռազմական, քարոզչական, թե տնտեսական հարվածների ձևով կամ բոլորը միասին, դեռ դժվար է ասել, սակայն Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն, որ իրադրությունն այս թվացյալ կայուն վիճակից ինչ որ փուլում կարող է փոփոխվել և մեր հայրենակիցների համար ՀՀ-ում և Արցախում ֆիզիկական գոյության խնդիր ստեղծել։ Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի, որովհետև դրան նախ չի պատրաստվում և երկրորդ, սրանք ծանր փուլում ուղղակի լքելու են քաղաքական խրամատը և իրենց տեղն են ապահովելու արտաքին հովանավորների տրամադրած ապաստան երկրներում, իսկ հասարակությունը մնալու է մեն-մենակ», - նշել է ընդդիմադիր պատգամավորը:
    09:59
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն օգնություն է խոստացել Կիևից Զելենսկու տարհանման հարցում
    Միացյալ Նահանգները խոստացել է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տարհանումը Կիևից՝ Դոնբասում ռուսական օպերացիայի լույսի ներքո, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շաբաթներ շարունակ զգուշացնում էին Ուկրաինայի ղեկավարին, որ նա ռուս զինվորականների «թիվ մեկ թիրախն է»։ Աղբյուրը թերթին հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել օգնել Զելենսկիին և քննարկել են անվտանգության տարբեր հարցեր, այդ թվում՝ որտեղ նա կարող է տեղակայվել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսանյութ էր հրապարակել իր գտնվելու վայրի վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ իր գործընկերների՝ վարչապետ Դենիս Շմիհալի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հետ գտնվում է Կիևում։
    09:53
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու: Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել: Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել»:
    09:48
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։ «Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան եղել է և այժմ էլ պատրաստ է խոսել կրակի դադարեցման և խաղաղության մասին: Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: «Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ,- ասել է նա,- որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու հնարավորությունները»։
    09:44
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արայիկ Հարությունյանը չի կարող ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը Արցախում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու և նրա պատասխանները լսելու: Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, և ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ ևս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել: Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացե»։
    09:41
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Պուտինի ու Լավրովի դեմ
    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ համակարգմամբ հզոր պատասխան է տալիս Ուկրաինա Ռուսաստանի չարդարացված, չհրահրված և կանխամտածված ներխուժմանը։ Համապարփակ կերպով այդ միջոցառումները, ինչպես նաև ՌԴ-ի դեմ արդեն իսկ ընդունված սահմանափակումները, Ռուսաստանի համար կստեղծեն աննախադեպ դիվանագիտական և տնտեսական ծախսեր և էլ ավելի կմեկուսացնեն նրան համաշխարհային ֆինանսական համակարգից և միջազգային հանրությունից։ Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների արգելափակում և ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նրանց հետ գործարքներ կատարելու արգելք։
    09:38
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով
    Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
    09:36
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինքեւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ: Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:
    09:30
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիան ճանաչել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը
    Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրաման ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Այդ մասին նշված է Բժանիայի հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Նախագահը նաեւ ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում: Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ամբողջ բնակչությունը սատարում է այդ որոշումը:
    09:29
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հետ կկանչվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետկանչի վերաբերյալ տեւական ժամանակ շրջանառվող լուրերը կարծես իրականություն են դառնում։ Լոս Անջելեսից տեղեկացանք, որ հյուպատոսը երեկ հրաժեշտի միջոցառում է կազմակերպել, այսօր էլ պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ։ Բայբուրդյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ի սեպտեմբերին։ Նա 2004-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար, որով իրենց բողոքն էին հայտնում իշխանությունների դեմ եւ աջակցություն հայտնում ընդդիմությանը։ Բայբուրդյանը փորձառու դիվանագետ է, ըստ որոշ լուրերի՝ նրա հետկանչին նպաստել է տեղի ՀՅԴ-ն (գուցե՝ ՀՅԴ-ից առանձնացած խմբակը), որը համարում է, որ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հյուպատոսը պասիվ է եղել»:
    09:20
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ. ՌԴ ԱԳՆ-Ն արձագանքել է
    Մեծ Բրիտանիան շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ Այս մասին ասված է ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։ «Վարչապետը ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում SWIFT վճարային համակարգի օգտագործման դեմ»,- ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը «շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարել է նախօրեին»։ Թե կոնկրետ ինչպիսին են լինելու խստացումները, չի նշվում։ Միաժամանակ բրիտանական կառավարության ղեկավարը Ուկրաինայում հատուկ գործողության պայմաններում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին։ «Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել»,- ասվում է հայտարարության մեջ։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ զրույցում նա ասել է, որ «աղետը կուլ է տալիս Ուկրաինան», և որ դա «եվրաատլանտյան ճգնաժամ է՝ գլոբալ հետևանքներով»։ Ջոնսոնը խոսել է նաև ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններն ամրապնդելու Լոնդոնի առաջարկի մասին և վստահեցրել, որ «Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած նոր դիմումի՝ բրիտանական զինված ուժերի կողմից ՆԱՏՕ-ին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։ «ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր ստանձնի եվրոպական անվտանգության ապագայի հարցում, և կենսական նշանակություն ունի, որ այն այժմ ամրապնդվի», - հավելել է Ջոնսոնը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հայտարարությանը։ «Ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը հաշիվներ չունեն Բրիտանիայում կամ արտասահմանում գտնվող որևէ այլ վայրում։ Գուցե Թագավորության կառավարությունը ոչ թե սառեցրել է, այլ «հալեցրել» է ինչ-որ բան»,-Telegram-ում գրել է Զախարովան։
    09:14
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններ վարել․ Զախարովա
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել։ Կիևի ռեժիմի ներկայացուցիչներն առաջարկել են այդ հարցը քննարկել վաղը»,- նշել է Զախարովան։
    09:13
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս զինվորականներն առանց դիմադրության հանդիպելու մտել են Մելիտոպոլ. ՌԴ ՊՆ
    Զինվորականները քաղաք են մտել ուրբաթ երեկոյան Ազովի շրջանում (Ուկրաինա) ծովային դեսանտի վայրէջքից հետո։ Նրանց դիմավորել են Մելիտոպոլի բնակիչները, իսկ որոշ տարեց քաղաքացիներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել, նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ։
    09:11
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է լռել, մինչևւ վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ եւ կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչեւ վերեւներից չհրահանգեն՝ ինչ ասել եւ ինչպես։ Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են եւ վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։ Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն եւ մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասվի»:
    09:10
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա
    Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք համարում ենք, որ այս փաստաթուղթը՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։ «Ավելին, մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որը ներկայումս ներառում է շուրջ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները»,- հավելել է Զախարովան։
    09:08
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հովիկ Աղազարյանի որդին թաղապե՞տ կնշանակվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին եւ տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»:
    09:05
    26.02.22
    Ավելին