Լրահոս
Միջազգային
16:51
25.02.22
262

Կիևն արգելափակված է արևմուտքից. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուս զինվորականները հայտնել են, որ Կիևն արգելափակել են արևմտյան կողմից։

«Ներկայումս օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Կիև քաղաքը արևմուտքից»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ կատարել Կիևի և այլ քաղաքների տարածքում՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։