Լրահոս
Հասարակական
16:41
25.02.22
218

ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի ՀՀ–ի հաճախորդների վրա

Img default alt hy

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։

«Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ-ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի:

Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով: