Լրահոս
Միջազգային
15:08
25.02.22
1 046

Որտե՞ղ է Զելենսկին․ ահազանգում է Իտալիայի վարչապետը

Img default alt hy

Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին հայտնել է, որ իննք ու Զելենսկին պայմանավորվել էին հեռախոսով խոսել, սակայն հիմա չի կարողանում կապ հաստատել ուկրաինացի գործընկերոջ հետ:

Ըստ Դրագիի՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Զելենսկին ասել է, թե Ուկրաինան այլևս ժամանակ չունի, և որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ուժերի թիրախում են: 

«Ռիա նովոստիի» թղթակիցը հայտնել է, որ Կիևի օդակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է: 

Իսկ «CNN»-ի տեղեկություններով՝ Զելենսկին պատսպարվել է բունկերում, քանի որ ռուսական զորքը մոտենում է Կիևին: