Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայանիստ գյուղում այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, մոտ 2500 քմ խոտածածկույթ
    Փետրվարի 25-ին՝ ժամը 15:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 25-րդ փողոցի տներից մեկի հողատարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին։ Այրվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, չշահագործվող ավտոմեքենայի թափք և մոտ 2500 քմ խոտածածկույթ:
    09:01
    26.02.22
    Ավելին
2022-02-25
  • Հայաստան
    Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը սկսվել է Եռաբլուրից
    Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Հայաստանում ստորագրահավաք է սկսվել: Դրան կարող են միանալ նաև արտերկրում ապրող հայերը: Ստորագրահավաքի մեկնարկի մասին հայտարարվել է այսօր Եռաբլուրում:
    23:30
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը
    Դաշինքը մտադիր է շարունակել Ուկրաինային արևմտյան սպառազինությունների մատակարարումը, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտակարգ առցանց գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ «Կրեմլի նպատակները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում։ Ռուսաստանը օրինական համաձայնություն է խնդրել ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու և զորքերը 1997-ի դիրքեր դուրս բերելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ապագա զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների որոշումը։
    23:18
    25.02.22
    Ավելին
  • Տնտեսական
    Հակառուսական պատժամիջոցներն ազդելու են Եվրասիական տնտեսական մթնոլորտի վրա
    Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին տարածաշրջանում վտանգված է տնտեսական մթնոլորտը: Այս հարցում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համակարծիք են: Տնտեսագետները վստահ են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով ստեղծված տնտեսական շոկը կհասնի նաև Հայաստան:
    23:05
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվս մեկ միջազգային կառույց խզեց կապը Ռուսաստանի հետ
    Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2014 թվականից, վերջնականապես դադարեցվել են։ Այս մասին ասվում է ՏՀԶԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Կազմակերպությունն այս որոշման պատճառ է անվանել «Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ ՏՀԶԿ-ն խոստացել է այլ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար։ Մասնավորապես, կազմակերպության մոսկովյան գրասենյակը կփակվի, Ռուսաստանն այլևս ՏՀԶԿ նախարարների հանդիպումների հրավերներ չի ստանա։
    22:16
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Արևմուտքն Ուկրաինայի կողքին է, բայց ոչ ոք չի պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ
    «Միայնակ մնացած Ուկրաինային ՆԱՏՕ-ն պետք է ավելի գործուն աջակցի»,- Հյուսիսատլանտյան դաշինքի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի նախագահն է այսօր հայտարարել՝ լավ չէ, որ Արևմուտքը միայն խորհուրդներ է տալիս Ուկրաինային:
    22:15
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևն ապրում է «գետնի տակ»
    Ուկրաինայի մետրոյի կայարանները երկրորդ օրն է՝ լիքն են մարդկանցով, որ իրենց հետ ապաստարան են տարել ճամպրուկներ, մանկասայլակներ, ընտանի կենդանիներ: Ասում են՝ մետրոյում ավելի հանգիստ են, քան տներում, որոնք ամեն վայրկյան կարող են ռմբակոծվել:
    22:00
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Չերնիգովում այրվում է անվտանգության ծառայության շենքը. Կիևում 18 հազար ինքնաձիգ է բաժանվել
    Ըստ ռուսական կողմի, ուկրաինացի ազգայնականները կամուրջներ են պայթեցնում, որպեսզի Ուկրաինայի զորքը չկարողանա նահանջել: Ըստ պաշտոնական Կիևի՝ այս պահին ամենամեծ վտանգը Կիևի հյուսիս-արևմուտքում է՝ Դիմեր-Իվանկով հատվածում, որտեղով, ըստ ուկրաինացիների, անցած գիշեր փորձել է Կիև մտնել ռուսական տանկային շարասյունը:
    21:46
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ազգայնական խմբավորումների դեմ. Պուտին
    Ռուսաստանի նախագահը վստահ է՝ Ռուսական զորքը կռվում է ոչ թե կանոնավոր բանակի դեմ, այլ նեոնացիստական խմբավորումների, որոնց մեջ թմրամոլներ կան, և եթե ուկրաինական բանակը իր ձեռքն առնի իշխանությունը, բանակցություններն ավելի հեշտ կլինեն:
    21:31
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներին և պատրաստ է բանակցությունների
    Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնել և չթույլատրել, որ ազգայնականները մարդկանց օգտագործեն որպես կենդանի վահան:
    21:26
    25.02.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Շուստրիությունը չի անցնում». հայ-թուրքական շփումներ՝ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության ֆոնին
    Ռուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Ռուբինյան-Քըլըչ՝ երկրորդ հանդիպումից հետո փորձագետները զգուշացնում են՝ Փաշինյանի թիմը պետք է ուշադիր լինի Անկարայի հետ շփումներից, հատկապես հիմա, երբ Թուրքիան չի թաքցնում իր բացահայտ աջակցությունը Կիևին:
    20:05
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    70 հազար չեչեն պատրաստ է կռվել Ռուսաստանի համար
    Գրոզնիում չեչեն զինվորականներ են հավաքվել: Տեղեկություններ կան, որ զորքը պատրաստվում են ուղարկել Ուկրաինա:
    19:32
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Գորլովկայի դպրոցը գնդակոծվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է Լուգանսկի առաջխաղացման մասին
    ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ: Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները հայտնում են 57 խաղաղ բնակչի մահվան մասին: Նրանցից երկուսը երեխա է:
    18:40
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանը տարհանում է իր քաղաքացիներին Ուկրաինայից
    Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է երկրի քաղաքացիների տարհանումը, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ադրբեջան, գրանցման համար կարող են դիմել Խարկովում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    17:13
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու
    Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով: Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։
    17:11
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գնել Սանոսյանին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը
    Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադիրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջան համայնքում։ Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։ Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել է դրանց ամրացման հնարավոր տարբերակները։ Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։
    17:05
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի դրոշով բողոքի ակցիաներ Բեռլինից՝ Սանկտ Պետերբուրգ. 600 մարդ բերման է ենթարկվել Մոսկվայում
    Ի աջակցություն Ուկրաինայի՝ աշխարհի տարբեր կետերում ցույցեր են եղել: Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջել դադարեցնել իրենց խոսքով ռուսական ագրեսիան: Մոսկվայում բողոքի ցույցերը զսպվել են ձերբակալություններով՝ 600 մարդ բերման է ենթարկվել:
    17:00
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հաջորդ անգամ կփորձեմ փոխել պատերազմի ժամանակացույցը․ Զելենսկին՝ Իտալիայի վարչապետին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու ժամանակին չի խոսել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջին: «Այսօր ժամը 10:30-ին ծանր մարտեր են եղել Չեռնիգովի, Գոստոմելի եւ Մելիտոպոլի մատույցներում։ Մարդիկ էին զոհվում։ Հաջորդ անգամ կփորձեմ տեղափոխել պատերազմի ժամանակացույցը՝ Մարիո Դրագիի հետ կոնկրետ ժամին խոսելու համար: Իսկ Ուկրաինան այդ ընթացքում շարունակում է պայքարել իր մարդկանց համար»,- գրել է ուկրաինական պետության ղեկավարը։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտնել էր, որ ինքն ու Զելենսկին պայմանավորվել էին հերթական հեռախոսազրույցն ունենալ այսօր առավոտյան, սակայն Ուկրաինայի նախագահը կապի դուրս չէր եկել:
    16:57
    25.02.22
    Ավելին