Լրահոս

2022-02-25
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եթե ճանապարհները փակվեն. ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից կարևոր ապրանքներն են ներկրվում ՀՀ
    Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում դեպի Հայաստան ճանապարհները երկար ժամանակով կփակվեն, կարող են դադարեցվել մատակարարումները Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից (ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով)։ Ապրանքների մեծ մասը Ռուսաստանից և Բելառուսից Հայաստան մատակարարվում եմ М-4 (Դոն) մայրուղով, որն անցնում է Վորոնեժով և Ռոստովով՝ Ուկրաինայի սահմանի մոտ։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե այդ ճանապարհով տեղաշարժը սահմանափակվի), ապրանքները կարող են ուղարկվել P-22 (Կասպիական) մայրուղով՝ Վոլգոգրադով։ Հեռավորությունն այստեղ մոտավորապես նույնն է, ինչ «Դոնի» դեպքում (մոտ 2 280 կմ), միայն ճանապարհին տրամադրվող ժամանակն է աննշան ավելի։ Վատագույն սցենարի դեպքում, եթե արտակարգ դրության պատճառով ժամանակավորապես փակվեն ճանապարհներն ու նավահանգիստները, կամ բեռնատարների ժամանակավոր պակասություն առաջանա (առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման համար), կամ եթե տրանսպորտային ընկերությունները, լարված իրավիճակից օգտվելով, պարզապես բարձրացնեն գները, ապա ապրանքների մատակարարումները Հայաստան կարող են դժվարանալ (չհաշված ալմաստները, որոնք օդային ճանապարհով են մատակարարվում)։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, այստեղից ապրանքները գալիս են հիմնականում ծովով՝ Օդեսայի մերձակայքում գտնվող Չերնոմորսկ (նախկին Իլյիչևսկ) նավահանգստով։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե Ուկրաինայի նավահանգիստները ժամանակավորապես փակվեն), ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել։ Այնուամենայնիվ, հայ ներկրողները կարևորագույն պարենամթերքը որոշակի պաշարով են ներկրում, ուստի հանրապետությունում, որպես կանոն, ցորենի, արևածաղկի ձեթի, կաթի փոշու, շաքարի և այլ կարևորագույն ապրանքների մոտ մեկի ամսվա պաշար կա։Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, այսպիսի գնահատական է հնչեցրել պարենային անվտանգության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։ Կարևոր ապրանքներից, որոնք ներկրում է Հայաստանը, Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, արևածաղկի յուղի 97%-ը, մարգարինի ավելի քան 70%-ը, շաքարավազի մոտ 40%-ը (դրա ներկրումը վերջին տարիներին աճում է), կաթի փոշու մոտ 15%-ը, հավի մսի մոտ 13%-ը, առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ շոկոլադի մոտ 70%-ը։ Ոչ պարենային ապրանքներից Ռուսաստանին բաժին է ընկնում նավթամթերքի մոտ 70 տոկոսը, անվադողերի մոտ մեկ երրորդը, ավտոպահեստամասերի կեսից փոքր-ինչ ավելին: Բացի այդ, Ռուսաստանից ալյումին է ներկրվում «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանում մշակման համար, ինչպես նաև ներկրվում է ալմաստների մի մասը, որոնց հղկմամբ զբաղվում են տեղական ձեռնարկությունները: Կիևը խնդրել է փակել նեղուցները ՌԴ նավերի համար, բայց Անկարան հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան Ուկրաինայից Հայաստան ներմուծման մի մասը անցել է Ռուսաստանին (մասնավորապես՝ հացահատիկները և արևածաղկի յուղը) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։ Այնուամենայնիվ, Հայաստանն Ուկրաինայից ներկրում է հավի մսի մոտ մեկ երրորդը, կաթի փոշու մոտ մեկ քառորդը, կարագի մոտ 15 տոկոսը, ինչպես նաև սոյայի շրոտի (անասնապահության համար կարևոր կերային հավելում) մոտ 60 տոկոսը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից ներկրվում է քաղցրավենիքի մոտ 20%-ը։ Բելառուսից Հայաստան ներկրվում է կաթի փոշու կեսից ավելին և կարագի մի փոքր տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մոդուս Գրանում» ընկերության (Հայաստանում մեծությամբ երկրորդ հացահատիկ ներմուծողն է) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ վերջին տարիներին Ռուսաստանից հացահատիկի ներկրման մի մասը դոլարից անցել է ռուբլու (այդ թվում այն պատճառով, որ այն մասամբ անցել է բեռնատարներով ցամաքային փոխադրումների, մինչդեռ նախկինում ծովով ու երկաթուղով էր գալիս)։ Ռուբլով գնելու դեպքում հացահատիկը կարող է էժանանալ, եթե չթանկանա այլ պատճառներով։ Մյուս կողմից էլ ներկրողները մտահոգ են, որ Ռուսաստանում ցորեն վաճառողները կարող են բարձրացնել գինը նույն չափով, որ չափով ընկել է ռուբլու արժեքը։
    14:19
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկիի խնդրանքով Մակրոնը զանգել է Պուտինին. «Ուկրաինան ուզում է դադարեցնել պատերազմը»
    Ուկրաինայի նախագահի խնդրանքով Մակրոնը զանգահարել է Կրեմլի ղեկավարին ու Զելենսկիի անունից ասել, որ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները:
    14:14
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը՝ հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
    14:12
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունի
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին: Նախկին լրագրող Էդգար Բաղդասարյանն է այդ մասին պատմել ֆեյսբուքյան լայվով:
    14:09
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Ֆրանսիա
    2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում, տեղափոխվել է Ֆրանսիա և կանցկացվի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, հայտնում է New York Times-ը։ ՈւԵՖԱ-ն այս որոշմանը կողմ է քվեարկել ուրբաթ օրը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կհամագործակցի Եվրամիության հետ և հավատարիմ կմնա Ռուսաստանի դեմ ցանկացած պատժամիջոցներին:
    14:07
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրել
    Տեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրել
    14:00
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զմեինի կղզին հանձնվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ուկրաինացի 82 զինծառայող վայր է դրել զենքը
    Հակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայող վայր է դրել զենքը: Իսկ Չեռնոբիլի ատոմակայանի հետ կապված՝ ըստ ռուսական կողմի՝ ռուս և ուկրաինացի զինծառայողները համաձայնության են եկել համատեղ պահպանել անվտանգությունը: Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ ուկրաինական զինուժի 36-րդ բրիգադի ծովային հետևակի զինծառայողները Դոնեցկի ժողովրդական հանարապետությունից միջանցք են խնդրել՝ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ ժողովրդական հանրապետության ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի ուղղությամբ երեք բնակավայրի նկատմամբ:
    13:59
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
    Կիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
    13:51
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելու
    Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
    13:49
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համար
    Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: «2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,– ասված է հայտարարության մեջ։ Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։ Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։
    13:47
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինան մենակ է մնացել». Զելենսկին հայտնում է մեկ օրում 137 զոհի մասին
    Կիևում այսօր առավոտյան էլ է օդային տագնապի ազդանշան միացվել: Մարդկանց հորդորել են ապաստարաններ գնալ: Գիշերը Ուկրաինայում ռուսական ուժերը շարունակել են հատուկ գործողությունը: Տելեգրամ ալիքներում պայթյունների կադրեր են հրապարակվել՝ մեկնաբանությամբ, որ դրանք Կիևի մոտակայքում են: Զելենսկու տեղեկացմամբ՝ մեկ օրում ուկրաինացի 137 զինծառայող է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիև են հասել ռուս դեսանտայիններ:
    13:44
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    118 ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը. ՌԴ ՊՆ-ն ամփոփել է ռազմական գործողության արդյունքները
    ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։ Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին Կոնաշենկովի նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ: Նրա խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։ ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։ «Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ»,- ասել է Կոնաշենկովը։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։ «Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր են դրել զենքերը և կամովին հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը: Այժմ նրանցից ստորագրություն է վերցվում ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Նրանք առաջիկայում կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է ՌԴ պաշտոնյան։ Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի տարածքում, ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Ըստ Կոնաշենկովի` զենքերը հանձնելուց հետո նրանք նույնպես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան։
    13:37
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
    Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
    13:35
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդ․ լուսանկարներ
    Ռուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդ
    13:27
    25.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունի
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին:
    13:13
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմ. 2-րդ օր
    Հակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայողները վայր են դրել զենքը:
    12:58
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին
    Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։ «Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,–հայտարարել է Ղարիբաշվիլին։
    12:37
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներ
    Ռուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներ
    12:37
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է Պուտինին
    Արևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է Պուտինին
    12:31
    25.02.22
    Ավելին