Լրահոս
Միջազգային
16:27
25.02.22
551

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել

Img default alt hy

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարել։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ»,- Պուտինի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- ասել էր նա։