Լրահոս
Միջազգային
14:40
25.02.22
971

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել են

Img default alt hy


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամությունը նշանակում է շարժվել դեպի դրականը։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա ավելի շուտ շարժում է դրականի ուղղությամբ, հիմա պետք է վերլուծել։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ չեզոք կարգավիճակի շուրջ, սակայն Կիևն իր հերթին անվտանգության երաշխիքներ է պահանջում։

Պոդոլյակն անդրադարձել է Զելենսկու վերջին կոչին և հիշեցրել, որ նա մատնանշել է եվրոպական երկրների՝ Կիևին աջակցելու և այն ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու պատրաստակամության բացակայությունը։