Լրահոս
Միջազգային
16:23
25.02.22
202

Ադրբեջանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից

Img default alt hy

Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է գրանցել այն ադրբեջանցիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ:

«Խարկովի, Չերնիգովի, Սումի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ Ադրբեջան, կարող են դիմել Խարկով քաղաքում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսություն՝ գրանցվելու համար»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։