Լրահոս
Միջազգային
14:55
25.02.22
678

Ռուսական տանկերը հարձակում են սկսել Մարիուպոլի վրա

Img default alt hy

Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտեր են ընթանում։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, փոխանցում է «Ուկրաինա24»-ը։

Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտեր տեղի են ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։

«Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը»,- ասել է քաղաքապետը։