Լրահոս
Միջազգային
16:48
25.02.22
217

Ֆրանսիան խոստացել Է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում

Img default alt hy

Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել Է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը:

«Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական Էլեմենտն Է, և մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել Է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել Է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում Է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից:

Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում Է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: