Լրահոս

2022-02-27
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը կարգադրել է ռուսական բանակի ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական ​​հերթապահության ռեժիմը»,- ասել է պետության ղեկավարը կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Պուտինը նաև ասել է, որ արևմտյան երկրները անօրինական պատժամիջոցներ են ընդունում։
    17:29
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության են ենթարկվել Դոնբասում
    Ռազմական գործողությունները լուսաբանող ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի, Զվեզդա և ТВЦ լրատվամիջոցներիլրագրողները Դոնբասում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության են ենթարկվել։ Լրագրողներից ոք չի տուժել։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում լրագրողների գնդակոծությունից հետո երկնքում նկատվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն էլ, ըստ մեկնաբանությունների, կարող է հարվածն ուղղորդած լինել ռուս լրագրողների ուղղությամբ։
    17:25
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանն Ուկրաինայի կողքին է․ Սալոմե Զուրաբիշվիլի
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է սոցցանցում, փոխանցում է 1tv.ge -ն: Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։ «Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3a7a995722a8fcf5188d5abf97fc3345?fbclid=IwAR2rM-TRSJJEvEaS9pxdm4ROkGhIDdnT1cw2DkuRsQQU4M7DFxzzbQJwL_w © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:20
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էմանուել Մակրոնը կոչով դիմել է Բելառուսի նախագահին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում ռուսերենով գրել է. «Երեկ երեկոյան ես Ալեքսանդր Լուկաշենկոյին խնդրել եմ ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը իր երկրի տարածքից։ Բելառուսի և ուկրաինացի ժողովուրդների եղբայրությունը պետք է մղի Բելառուսին հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմելուց՝ չդառնալով Ռուսաստանի վասալը»։
    17:14
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևում ռուսական զորքեր չկան. Կլիչկոն՝ մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին
    Կիևի վրա հարձակման սկզբից ի վեր՝ փետրվարի 24-ից, քաղաքում զոհվել կամ մահացել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է քաղաքապետը։
    17:07
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանի երեք քաղաքացի է զոհվել Ուկրաինայում
    Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ երեք ադրբեջանցի է զոհվել Ուկրաինայում։ Ըստ տեղեկությունների՝ գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մերձդնեստրի մոտ գտնվող Կուչուրգան անցակետում անհայտ անձինք գնդակոծել են ադրբեջանցիների 8 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը փորձում էր մեկնել Օդեսայի շրջանից Մոլդովա։ Գնդակոծության զոհ են դարձել Ադրբեջանի երեք քաղաքացիներ՝ 1976 թվականին ծնված Իսմաիլով Նեյմատը, 1966 թվականին ծնված Իսմաիլով Ռահիմը և 1995 թվականին ծնված Իսմաիլով Գաբիլը։ Զոհվածների հարազատների խոսքով՝ ևս չորս ադրբեջանցի վիրավորվել է։ Դեպքի վայր է ժամանել Ուկրաինայի ոստիկանությունը, տուժածները հոսպիտալացվել են։ «Նրանց վիճակը գնահատվում է լավ»,- հայտնել են դեսպանատնից։ Դեսպանատնից հավելել են՝ այսօր առավոտյան Ադրբեջանում 1987 թվականին ծնված Գոշգար Մամեդովի վրա կրակել են Խարկովի կենտրոնում, երբ նա դուրս է եկել տնից՝ ջուր գնելու համար։
    16:54
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
    Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այսօր միանում են հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
    16:51
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի հետ բանակցելու
    Կիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Այսօր ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։ Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։
    16:45
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանավան քաղաքում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 27-ին, ժամը 14:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։ ← Վերադառնալ ցուցակին
    16:45
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն իրականացնել Ուկրաինայում
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն սկսել Ուկրաինայի տարածքի բոլոր ուղղություններով. «Եկել է ժամանակը կոնկրետ որոշում ընդունելու և լայնածավալ գործողություն սկսելու բոլոր ուղղություններով և Ուկրաինայի տարածքում։ Անձամբ ես մեկ անգամ չէ, որ մշակել եմ մարտավարություն և ռազմավարություն ահաբեկիչների դեմ, մասնակցել մարտերի։ Իմ ընկալմամբ՝ Ուկրաինայում ընտրված մարտավարությունը չափազանց դանդաղ է։ Այն երկար է տեւում և, իմ կարծիքով, արդյունավետ չէ»,- գրել է Կադիրովը թվիթերյան իր էջում։
    16:38
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, դրանից մահվան 2 նոր դեպք
    Արցախում, փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, որոնց միջոցով հաստատվել է վարակվելու 29 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպք 2, ներկայումս այդ վարակից ստացիոնար բուժվում է 41 մարդ։ «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    16:36
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հավերժ տանջվելու եք, պատերազմի ճարտարապետներ․ Գեղամ Նազարյան
    Կանցնեն օրեր, ամիսներ։ Կիեւում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կփորձի պարզել, թե Զելենսկին ինչու հրաժարվեց փետրվարի 27 ին կանգնեցնել պատերազմը, կհաշվեն, թե այդ որոշումից հետո քանի մարդ զոհվեց։ Կփիլիսոփայեն, կքննարկեն, պարզապես այն ընտանիքներին, որոնք զոհեր կունենան, որոնք կացարանից զրկված կլինեն, մեծ հաշվով այդ ամենը չի հետաքրքրի։ Դժոխքի ամենա դժոխային տեղերում հավերժ տանջվելու եք պատերազմի ճարտարապետներ։
    16:28
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները ձյան մեջ արգելափակված BMW X5 և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները ճոպանով դուրս են բերել անվտանգ վայր
    Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
    16:24
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Օտարերկրյա պետությանն օգնելը կդիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն. ՌԴ դատախազություն
    ՌԴ գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է` այլ պետություններին օգնելու ցանկացած դեպք` ի վնաս ՌԴ անվտանգությանը, կարժանանա քրեական պատասխանատվության։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԳԴ պաշտոնական հայտարարության Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի։ «Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պարունակում է 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ այս հանցագործության կատարման համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ ռուս դերասանուհի Լիյա Ախեջակովան 10.000 դոլար էր նվիրաբերել ուկրաինական բանակին։
    16:21
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագա. Զելենսկին
    Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան։ Զելենսկու խոսքով՝ Կիևը դատարանին խնդրում է ճանաչել Ռուսաստանի պատասխանատվությունը «ցեղասպանություն» հասկացությունը շահարկելու հարցում, որի նպատակն է, ըստ Կիևի, արդարացնել ռազմական ագրեսիան: Ուկրաինան պահանջում է հրատապ որոշում ընդունել, որը Ռուսաստանին կպարտավորեցնի դադարեցնել մարտական գործողությունները:
    16:14
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է կնոջ դի
    Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ գերեզմանատան տարածքում հայտնաբերվելէ 60-65 տարեկան կնոջ դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
    16:10
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով․ Ղազինյան
    Ուկրաինան պարց ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման: Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական անվտանգությունն այլ պետության համար սպառնալիք առաջացնելու միջոցով: 8 տարի շարունակ տոտալ ռուսաֆոբիայի և ծայրահեղ ազգայինականության քարոզչության միջոցով Ռուսաստանի բարեկամ և ազգակից Ուկրաինան դարձավ ջիհադի գոտի կապած մահապարտ ահաբեկիչ, որի մեջքին կապած գոտու մեջ անընդհատ լցվում էին տարրատեսակ զինատեսակներ: Մահապարտ ահաբեկիչի կեցվածք որդեգրած Ուկրաինայի ինքնապայթելու հետևանքով կվերանար նախ Ուկրաինա պետությունը, իսկ պայթյունի ալիքը կկործաներ Ռուսաստանի արևմտյան հատվածի ամբողջ անվտանգային համակարգը: Միջուկային զենք ձեռք բերելու Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրինաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը և գոյաբանական սպառնալիք դարձավ Ռուսաստանի և Բելարուսի համար՝ ջիհադի գոտու մեջ միջուկային զենք լցնելու անխուսափելի հեռանկարով: «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» պռոեկտի հեղինակներին առանձնապես չի մտահոգում ոչ Ուկրաինա պետության, որ միլիոնավոր մարդկանց ճակատագիրը, նրանք թքած ունեն այս ամենի վրա. կարևորը Ռուսաստանին ներքաշեն եղբայրասպան պատերազմի մեջ և իրենց ձեռքերը տաքացնեն բոցավառվող տարածաշրջանի վրա: Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով, ինչը պետք է ճանաչել, ընդունել և ՀԱՐԳԵԼ՝ անկախ ցանկացած բնույթի մարդասիրության և պացեֆիզմի գաղափարական օփիումի ծավալից: Հ.Գ. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով»։
    15:57
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհները
    Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1,07 հա, Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Վեդի քաղաքում՝ 1 հա, Նորաբաց գյուղում՝ 1500 քմ, Տափերական գյուղում՝ 2000 քմ, Ոստան գյուղում՝ 600 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7,05 հա։Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1,07 հա, Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Վեդի քաղաքում՝ 1 հա, Նորաբաց գյուղում՝ 1500 քմ, Տափերական գյուղում՝ 2000 քմ, Ոստան գյուղում՝ 600 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7,05 հա։
    15:54
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ MLS-ի մեկնարկում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ ՄԼՍ-ի մեկնարկային տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի մեկնարկային տուրում «Կոլումբիա»-ն մրցեց «Վանկուբեր»-ի հետ և առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլումբիա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
    15:47
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար
    Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ «Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», - ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը: Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։
    15:47
    27.02.22
    Ավելին