Լրահոս
Միջազգային
17:29
27.02.22
3 764

Պուտինը կարգադրել է ռուսական բանակի ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական ​​հերթապահության ռեժիմը»,- ասել է պետության ղեկավարը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Պուտինը նաև ասել է, որ արևմտյան երկրները անօրինական պատժամիջոցներ են ընդունում։