Լրահոս
Միջազգային
17:07
27.02.22
245

Կիևում ռուսական զորքեր չկան. Կլիչկոն՝ մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին

Img default alt hy

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայքաղաքում ռուսական զորքեր չկան։

«Մայրաքաղաքում ռուսական զորքեր չկան. Բայց մեր զինվորականները, իրավապահները շարունակում են բացահայտել և վնասազերծել դիվերսանտներին։ Գիշերը տեղի են ունեցել փոխհրաձգություններ։ Մենք ոչնչացրել ենք մի քանի խոշոր դիվերսիոն խմբեր»,- ասել է Կլիչկոն։

Քաղաքապետը հավելել է՝  Կիևի վրա հարձակման սկզբից մինչ այսօր քաղաքում զոհվել կամ մահացել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։