Լրահոս

2022-02-27
  • Img default alt hy
    Սպորտ
    Դիմիտրիյե Պոբուլիչն այլևս «Արարատ»-ի ֆուտբոլիստ չէ
    Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ: Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում: Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում«Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցմանհեղինակ: Հատկապես հիշարժան էին նրա երկու գոլերը հունգարական «Ֆեհերվարի» դեմեվրագավաթային խաղերում:
    15:36
    27.02.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ինչպես կազդի Հայաստանի վրա SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատումը. մեկնաբանում է Արամյանը
    Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։ Նրա խոսքով` հայկական բանկային համակարգը չի գտնվում որևիցե սանկցիայի ու սահմանափաման տակ, բացի այդ հայաստանյան բանկերը թղթակցային հաշիվներ ունեն եվրոպական բանկերի հետ։ Միակ դժվարությունը կարող է լինել դոլարային փոխանցումը, քանի որ Ռուսաստանի հետ առևտրային բոլոր գործարքներն այսօր իրականացվում են դոլարով։ «Ուզենք, թե չուզենք ՌԴ–ի հետ առևտուրը կատարվում է դոլարով, իսկ դոլարային ակտիվների հոսքն իրականացվում է բանկայի համակարգի միջոցով։ Գնում է ֆեդերալ ռեզերվային համակարգ, այնտեղից հետ է գալիս SWIFT համակարգով։ Այսինքն` այստեղ դժվարություններ ենք ունենալու»,– ասաց նա։ Այդուհանդերձ, Արամյանը կարծում է, որ Ռուսաստանը նախապես հաշվի առել է այս պատժամիջոցի հնարավոր կիրառումն ու դրա հետևանքները` միաժամանակ նաև այլընտրանքային ուղիներ մշակելով։ «Եսենթադրումեմ, որորպես հնարավոր վճարահաշվարկային համակարգ առաջ կքաշվի Межгосбанк-ը։ Այն ի սկզբանե ստեղծվել էր ԱՊՀ երկրների միջև բանկային փոխանցումների նպատակով` որպես վճարահաշվարկային բանկ։ ԱՊՀ բոլոր Կենտրոնական բանկերն այնտեղ ունեն թղթակցային հաշիվներ։ Եվ այն հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր, որպեսզի փոխարինի միջազգային վճարահաշվարկային բանկին` BIS-ին։ Կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է, այս բանկի հնարավորություններն առաջ քաշելու»,– հիշեցնում է նախկին նախարարը։ Ըստ Արամյանի` SWIFT համակարգը փոխարինելու հնարավորություններ ևս Ռուսաստանն ունի։ Միակ խնդիրը, որ կարող է ծագել սահմանափակումների հետևանքով դոլարային ակտիվների շարժն է։ Ռուսաստանի համար ամենաբարդը դոլարիզացված երկիր լինելն է։ Ինչ վերաբերում է ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր անուղղակի ազդեցություններին, դրանք Վարդան Արամյանի խոսքով, հիմնականում 3-ն են. փոխարժեք, արտահանում ու տրանսֆերտներ։ «Ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ թուլանալու է, արդեն իսկ թուլացել է ու հետագայում էլ արժեզրկվելու է։ Սա, իհարկե, ազդելու է մեր արտահանողների վրա, որովհետև նրանք կորցնելու են գնային մրցունակությունը։ Երկրորդը` ռուսական տնտեսության թույլ զարգացումներն են ու պահանջարկի անկումը։ Երբ Եվրոատլանտյան բլոկը տնտեսական սանկցիաներ կիրառի ՌԴ–ի նկատմամբ, բնական է, որ դա դանդաղեցնելու է այդ երկրի տնտեսական աճը, ընդհուպ կանխատեսվող տնտեսական 3 տոկոսանոց աճը կարող է փոխել բացասականի։ Սա նշանակում է, որ մարդկանց ձեռքին ավելի քիչ գումար կհայտնվի, ինչը կբերի գնողունակության ու ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման, այդ թվում` ռուսական շուկայում հայտնված մեր ապրանքների նկատմամբ»,– ասաց Արամյանը։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել Տրանսֆերտների կրճատումը ևս, նրա խոսքով, իր բացասական ազդեցությունն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։ «Սա բերելու է նաև տնտեսական էֆեկտների։ Մեր տնտեսական աճն ավելի թույլ դրսևորումներով կլինի այս տարի, քան մենք ենթադրում կամ կանխատեսում էինք»,– ասաց Արամյանը։ Փոխարենը ստեղծված իրավիճակից որոշակի շահած դուրս կգան ՌԴ–ից Հայաստան ապրանք ներկրողները, քանի որ դոլարի ու միաժանական նաև դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին, նրանք հնարավորություն կստանան նույն ապրանքը դոլարային արտահայտությամբ ավելի էժան գնելու ու Հայաստան բերելու։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո մի շարք արևմտյան երկրներ հակառուսական պատժամիջոցների փաթեթներ են ընդունել, որոնք ուղղված են երկրի ֆինանսական հատվածի դեմ, բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակմանը և այլն: Դրանց թվում քննարկվում է նաև Ռուսաստանին համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից անջատելու հարցը։ Կիպրոսը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան ու Եվրոպական Միության ղեկավարությունը հայտարարել են, որ կողմ են այս ահմանափակումը կիրառելուն: ԵՄ երկրներից միայն Գերմանիան և Հունգարիան են դեմ արտահայտվել, որի պատճառն, ըստ Bloomberg-ի` տնտեսական է. Ռուսաստանին SWIFT-ից անջատելը կդժվարացնի ռուսական նավթի և գազի մատակարարումների դիմաց վճարումները: Ավելի ուշ, սակայն, հայտարարվեց, որ Գերմանիան ևս իր համաձայնությունը տվել է։ Նշենք, որ փետրվարի 1-ին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին, ասել էր, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ «Եթե, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասել էր Գալստյանը։ SWIFT-ը համաշխարհային միջբանկային անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են անդրսահմանային արագ վճարումներ: Այս համակարգի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։
    15:34
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն Գյումրիում. սպանվածը 35 տարեկան է
    Անցած գիշեր, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Շտապ օգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, տղամարդը հիվանդանոց է բերվել արդեն մահացած։ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն է: Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն): Իրավապահներն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
    15:25
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
    15:16
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան, Իսլանդիան, Իտալիան, Բելգիան կփակեն օդային տարածքը Ռուսաստանի համար
    Գերմանիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Արգելքը նախնական ուժի մեջ կլինի երեք ամիս ժամկետով, Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը։ Իսլանդիան նույնպես կփակի իր երկինքը ռուսական օդանավերի համար: Այս մասին էլ հայտնել է արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։ Նույն որոշման մասին հայտարարել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն։
    15:00
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ
    ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։ Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։ Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։ Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ»։ 1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ 3. Կանանց իրավունքների տուն 4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 5. Խաղաղության երկխոսություն ՀԿ 6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ 8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ 9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 12. Փինք իրավապաշտպան ՀԿ 13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա 15. Հանրային լրագրության ակումբ 16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Գայանե Շագոյան
    14:55
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում սպասվում են տեղումներ, ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
    Հայաստանի տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, 4-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ն սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 12-15 մ/վ արագություն:
    14:35
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում․ Էրդողան
    Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում, ասել է նախագահ Էրդողանը։ Նա առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք երկու երկրների հետ էլ ամուր հարաբերություններ ունենք, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
    14:15
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթ Տոնոյանը մասնակցել է աներոջ հուղարկավորությանը
    Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել աներոջ հուղարկավորությանը։ Ըստ տեղեկությունների՝ պաշտպանության նախկին նախարարին մի քանի ժամով  թույլ են տվել լքել կալանավայրը, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը, որի ընթացքում նրան ուղեկցել եւ հսկել են քրեակատարողական հիմնարկի ոստիկան աշխատակիցները։ Ի դեպ, ականատեսների պատմելով՝ Տոնոյանը բավականին մտահոգ եւ  նիհարած տեսք է ունեցել։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8ac4017ad1f48223c19885fd10e1e562?fbclid=IwAR3EnDoZkQOOzWTM_cbBl08PE2nipVpqr5wxb1Lnx27k-xZ2azXqKEXez1c © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:11
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    With ջիգյար բալա․ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն լուսանկարներ են հրապարակել
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի հետ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «With ջիգյար բալա»։
    14:10
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում․ Էդմոն Մարուքյան
    «Տեսնում եմ, թե ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով: Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կորուստի վրա: Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու և փախստական դառնալու վրա, թե՞ երկու կողմերում եղած զոհերի և խեղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու Հայաստանի համար էլ ավելի բարդ է լինելու: Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է... Պատերազմում փլավ չեն բաժանում, տուժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն»։
    13:42
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդգես Բաղրյանի մասին
    Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում: Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։ Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին։
    13:23
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամենաուշը 2 ժամից ուկրաինացիները կպատասխանեն՝ համաձա՞յն են Գոմելում բանակցությունների
    ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ ներկայացուցիչները այսօր մինչև ժամը 15:00-ն կսպասեն Ուկրաինայի կողմից Գոմելում հանդիպման համաձայնությանը:
    13:15
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա․ Լուկաշենկո
    «Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա։ Իսկ Ուկրաինայում բռնում ու ծեծում են ռուսներին ու բելառուսներին։ Ուկրաինան կարծես թե մղում է Բելառուսին հատուկ գործողության՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»,- ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ անդրադառնալով Վլադիմիր Զենելսկու հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Մինսկն օգնում է Բելառուսի սահմանին վիրավոր զինվորերին․ «Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»։ Լուկաշենկոն հավելել է նաև, որ Վլադիմիր Զելենսկին ստում է և «մինչ այժմ ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։
    13:10
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի քարոզչական տրյուկները չեն ստացվելու․ Արտակ Զաքարյան
    Երեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև, գրում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ): Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս: Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա: Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել: Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում: Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում: Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին: Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը»:
    13:05
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան
    Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։ Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։ «Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։ Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք. -Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով -Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին -Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ, -Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի, -Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։ Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն»։
    13:01
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացիներն էին բանակցելու համար առաջարկել Բելառուսի Գոմել քաղաքը․ Պեսկով
    Բելառուսի Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից․ հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ռուս պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    12:50
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթում հանգիստ է, բայց գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են. գյուղապետ
    «Այսօր առավոտվանից Խրամորթում հանգիստ է, չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի, հնարավոր է կեսօրից հետո ադրբեջանցիները բարձրախոսներով կրկին խոսեն, երեք օր անընդհատ միացնում են բարձրախոսները և պահանջում, որ գյուղը լքենք»,- այս մասին 24News-ին ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք օր է ադրբեջանցիները բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներից պահանջում են գյուղը լքել, սպառնալով, որ «այլապես իրենց արարքների համար պատասխանատու չեն»: «Ներկա դրությամբ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են: Դիմել եմ մեր վարչակազմին, իրենք էլ դիմել են կառավարություն, կառավարությունից դիմել են Հայաստանին, որ իրենք էլ դիմեն ռուսական կողմին: Մենք հստակ պահանջ ենք դրել, որ ռուս խաղաղապահներ կանգնեն, պետք է հրաման լինի, որ գան հենակետ դնեն, եթե հենակետ լիներ՝ նման խնդիրներ չի լինի: Պատասխանը կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- մանրամասնեց նա: Գյուղապետի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ արբեջանցիները սպառնում են գյուղացիներին և արգելում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: 10-15 օր առաջ կրակել են տրակտորի վրա, ծակել անվադողը՝ արգելելով աշխատանքը: «Գյուղում խուճապ անհանգստություն չկա, ժողովուրդը սադրանքների չի գնում, սպասում ենք, որ մեր անվտանգությունը ապահովվեն: Ադրբեջանական քարոզչական մեքենա սպառնում է, թե՝ լքեք գյուղը, գյուղատնտեսական աշխատաններ մի արեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, մենք մեր արարքների համար պատասխանատու չենք: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնում են, բայց որ ոչինչ չանենք՝ ինչպե՞ս ապրենք»,-ավելացրեց Աբրահամյանը:
    12:41
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում, ամենածայրահեղ վիճակն է հիմա. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնական
    Հիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,-ասաց Հովհաննիսյանը:
    12:39
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Չեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է․ ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը: Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։ Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը: Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը: ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:
    12:34
    27.02.22
    Ավելին