Լրահոս
2022-02-27
-
ՀասարակականԱդրբեջանի քարոզչական տրյուկները չեն ստացվելու․ Արտակ ԶաքարյանԵրեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև, գրում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ): Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս: Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա: Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել: Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում: Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում: Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին: Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը»:Ավելին13:0527.02.22 -
ՀասարակականԻնչ կարող էր անել և չի անում Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԿարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։ Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։ «Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։ Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք. -Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով -Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին -Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ, -Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի, -Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։ Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն»։Ավելին13:0127.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիներն էին բանակցելու համար առաջարկել Բելառուսի Գոմել քաղաքը․ ՊեսկովԲելառուսի Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից․ հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ռուս պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին12:5027.02.22 -
ԱրցախԽրամորթում հանգիստ է, բայց գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են. գյուղապետ«Այսօր առավոտվանից Խրամորթում հանգիստ է, չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի, հնարավոր է կեսօրից հետո ադրբեջանցիները բարձրախոսներով կրկին խոսեն, երեք օր անընդհատ միացնում են բարձրախոսները և պահանջում, որ գյուղը լքենք»,- այս մասին 24News-ին ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք օր է ադրբեջանցիները բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներից պահանջում են գյուղը լքել, սպառնալով, որ «այլապես իրենց արարքների համար պատասխանատու չեն»: «Ներկա դրությամբ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կանգնեցված են: Դիմել եմ մեր վարչակազմին, իրենք էլ դիմել են կառավարություն, կառավարությունից դիմել են Հայաստանին, որ իրենք էլ դիմեն ռուսական կողմին: Մենք հստակ պահանջ ենք դրել, որ ռուս խաղաղապահներ կանգնեն, պետք է հրաման լինի, որ գան հենակետ դնեն, եթե հենակետ լիներ՝ նման խնդիրներ չի լինի: Պատասխանը կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- մանրամասնեց նա: Գյուղապետի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ արբեջանցիները սպառնում են գյուղացիներին և արգելում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: 10-15 օր առաջ կրակել են տրակտորի վրա, ծակել անվադողը՝ արգելելով աշխատանքը: «Գյուղում խուճապ անհանգստություն չկա, ժողովուրդը սադրանքների չի գնում, սպասում ենք, որ մեր անվտանգությունը ապահովվեն: Ադրբեջանական քարոզչական մեքենա սպառնում է, թե՝ լքեք գյուղը, գյուղատնտեսական աշխատաններ մի արեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, մենք մեր արարքների համար պատասխանատու չենք: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնում են, բայց որ ոչինչ չանենք՝ ինչպե՞ս ապրենք»,-ավելացրեց Աբրահամյանը:Ավելին12:4127.02.22 -
ՄիջազգայինՄաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում, ամենածայրահեղ վիճակն է հիմա. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականՀիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,-ասաց Հովհաննիսյանը:Ավելին12:3927.02.22 -
ՄիջազգայինՉեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է․ ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը: Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։ Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը: Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը: ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:Ավելին12:3427.02.22 -
ՀասարակականՀայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ-ը` Սումգայիթի ջարդերի մասինՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ 34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։ Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին:Ավելին12:3027.02.22 -
ՏարածաշրջանՈւկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելԹուրքիան ունի իր հաշվարկները, նա միայն չի հետևում իր ավագ դաշնակից ԱՄՆ–ի ցուցումներին, այլև փորձում է իր խաղը խաղալ, հետևաբար Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ռուս–ուկրաինական լարման ֆոնին Թուրքիայի դիրքորոշման մասին, ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա դիտարկմամբ` Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց դաշնակցային փոխգործակցության հռչակագիր և դրանով իսկ փորձեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն իրոք զգալիորեն թուլացնում է Անկարայի դիրքերը մեր տարածաշրջանում։ «Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շահած դուրս գա` ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Քանի որ իր նախաձեռնությամբ և օգնությամբ դաշնակից Ադրբեջանը հասել էր հաղթանակի, հետևաբար փորձում է Ադրբեջանի հաղթանակը վերածել իր աշխարհաքաղաքական առավելության։ Սակայն դրան հետևեց Ռուսաստանի հակադարձ քայլը և Ադրբեջանի հետ վերոհիշյալ հռչակագրի կնքումը»,– ասաց թուրքագետը։ Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ուկրաինական դեպքերի առթիվ կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։ Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, ինչպես շատ է պատահել նախկինում, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ակադեմիկոսի կարծիքով` Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը, որը մասամբ խարխլվել էր Շուշիի ադրբեջանա–թուրքական հռչակագրի ստորագրումից հետո, ինչն էլ բնականաբար ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից։Ավելին12:0927.02.22 -
ՀայաստանՏավուշում ավտոլվացման կետում 49-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՏավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ:Ավելին11:5427.02.22 -
ՄիջազգայինՌուսների հետ պատրաստ ենք հանդիպել Բաքվում, Ստամբուլում կամ այլուր, բայց ոչ Բելառուսում․ ԶելենսկիՎարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: [Վլադիմիր Զելենսկին՝ Բելառուսում բանակցություններ անցկացնելու մասին]Ավելին11:4827.02.22 -
ՄիջազգայինՉեխիան գնացքով զենք է ուղարկել ՈւկրաինաՉեխիայից գնացքով Ուկրաինա ուղարկվող զենքն ամեն գնով պետք է տեղ հասնի, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն: Այս մասին նշված է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Նշվում է, որ պաշտպանության հարցերում Չեխիան «պահում է իր խոսքը»։ «Մենք ուղարկում ենք գնդացիրներ, գրոհային հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և հրետանային զինամթերք։ Հետագա օգնությունը կիրակի օրը կհաստատի երկրի կառավարությունը»,- հավելել են Չեխիայի ՊՆ-ից:Ավելին11:2627.02.22 -
ՍպորտՌաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի մրցաշարումԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթեց Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Ակապուլկոյի ATP-500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց Մեծ Բրիտանիայի 26-ամյա ներկայացուցիչ Քեմերոն Նորի հետ: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղից հետո իսպանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:4, 6:4 հաշվով: Ակապուլկոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար:Ավելին11:2527.02.22 -
Առողջապահական270 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնա պատկերը՝ ՀայաստանումՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 270-ով և դարձել 419 693: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8798 մարդ (-883), կատարվել է 2 891 784 թեստավորում (+3274), առողջացել են վարակվածներից 400 840-ը (+1136): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8449։Ավելին11:2027.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելուՌուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է խոսնակը։Ավելին11:2027.02.22 -
ՀայաստանՓրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուրՓետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:Ավելին11:1527.02.22 -
ՄիջազգայինՊուտինը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցներին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինի շնորհակալական ուղերձը Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ է։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրամանատարությանը, հատուկ գործողությունների ուժերի անձնակազմին, հատուկ նշանակության ստորաբաժանումների վետերաններին՝ երդմանը հավատարիմ մնալու, անբասիր ծառայության համար՝ հանուն Ռուսաստանի ժողովրդի և մեր մեծ հայրենիքի», - ասել է ՌԴ նախագահը։ Նա հիշեցրել է, որ զինվորականները բազմիցս ապացուցել են ցանկացած, ամենաբարդ պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու և ամենադժվար խնդիրները գրագետ լուծելու իրենց պատրաստակամությունը։Ավելին11:1027.02.22 -
ՀայաստանԴարպաս գյուղում այրվել է մոտ 20 տոննա անասնակերՓետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են մոտ 20 տոննա անասնակեր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։Ավելին11:0327.02.22 -
ԱրցախԽաղաղապահները վստահեցրել են՝ Խրամորթում այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվիԵրեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը: «Սիրելի հայրենակիցներ Երեկ, ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն է ունեցել: Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա /Աղդամ/ հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել է բարձրախոսով կոչերը: Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով: ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հայտնել է նա:Ավելին10:4227.02.22 -
ՄիջազգայինՌուսական ստորաբաժանումների հսկողության տակ է Չեռնոբաևկա օդանավակայանը․ ՌԴ ՊՆ խոսնակՌուսական ստորաբաժանումները շրջափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը, Խերսոնի մերձակայքում գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։Ավելին10:4027.02.22 -
ՄիջազգայինԲելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվումԲելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին: Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ: Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը: Բելառուսում ընդհանուր առմամբ ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 818 948 մարդ: Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։ Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից: Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը: Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։Ավելին10:3227.02.22