Լրահոս
Առողջապահական
16:36
27.02.22
195

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, դրանից մահվան 2 նոր դեպք

Img default alt hy

Արցախում, փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, որոնց միջոցով հաստատվել է վարակվելու 29 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպք 2, ներկայումս այդ վարակից ստացիոնար բուժվում է 41 մարդ։

«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: