Լրահոս
Հայաստան
16:24
27.02.22
227

Փրկարարները ձյան մեջ արգելափակված BMW X5 և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները ճոպանով դուրս են բերել անվտանգ վայր

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան  ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: