Լրահոս
Միջազգային
16:45
27.02.22
2 033

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի հետ բանակցելու

Img default alt hy

Կիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։

Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։