Լրահոս
Միջազգային
16:38
27.02.22
2 934

Կադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն իրականացնել Ուկրաինայում

Img default alt hy

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել լայնածավալ գործողություն սկսել Ուկրաինայի տարածքի բոլոր ուղղություններով.

«Եկել է ժամանակը կոնկրետ որոշում ընդունելու և լայնածավալ գործողություն սկսելու Ուկրաինայի տարածքի բոլոր ուղղություններով։

Անձամբ ես մեկ անգամ չէ, որ մշակել եմ ահաբեկիչների դեմ մարտերի մասնակցելու ռազմավարություն։ Իմ ընկալմամբ՝ Ուկրաինայում ընտրված մարտավարությունը չափազանց դանդաղ է։ Այն երկար է տևում և, իմ կարծիքով, արդյունավետ չէ»,- գրել է Կադիրովը թվիթերյան իր էջում։