Լրահոս
Միջազգային
17:25
27.02.22
790

Ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության են ենթարկվել Դոնբասում

Img default alt hy

Ռազմական գործողությունները լուսաբանող ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի, Զվեզդա և ТВЦ լրատվամիջոցներիլրագրողները Դոնբասում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության են ենթարկվել։

Լրագրողներից ոք չի տուժել։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում լրագրողների գնդակոծությունից հետո երկնքում նկատվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն էլ, ըստ մեկնաբանությունների, կարող է հարվածն ուղղորդած լինել ռուս լրագրողների ուղղությամբ։