Լրահոս
Միջազգային
16:54
27.02.22
624

Ադրբեջանի երեք քաղաքացի է զոհվել Ուկրաինայում

Img default alt hy

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ երեք ադրբեջանցի է զոհվել Ուկրաինայում։

Ըստ տեղեկությունների՝ գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մերձդնեստրի մոտ գտնվող Կուչուրգան անցակետում անհայտ անձինք գնդակոծել են ադրբեջանցիների 8 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը փորձում էր մեկնել Օդեսայի շրջանից Մոլդովա։

Գնդակոծության զոհ են դարձել Ադրբեջանի երեք քաղաքացիներ՝ 1976 թվականին ծնված Իսմաիլով Նեյմատը, 1966 թվականին ծնված Իսմաիլով Ռահիմը և 1995 թվականին ծնված Իսմաիլով Գաբիլը։

Զոհվածների հարազատների խոսքով՝ ևս չորս ադրբեջանցի վիրավորվել է։

Դեպքի վայր է ժամանել Ուկրաինայի ոստիկանությունը, տուժածները հոսպիտալացվել են։ 

«Նրանց վիճակը գնահատվում է լավ»,- հայտնել են դեսպանատնից։

Դեսպանատնից հավելել են՝ այսօր առավոտյան Ադրբեջանում 1987 թվականին ծնված Գոշգար Մամեդովի վրա կրակել են Խարկովի կենտրոնում, երբ նա դուրս է եկել տնից՝ ջուր գնելու համար։