Լրահոս

2022-02-28
2022-02-27
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-Ուկրաինա բանակցությունները դեռևս չեն մեկնարկել
    Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների՝ այսօր նախանշված հանդիպումը դեռևս չի մեկնարկել: Այս մասին հաղորդում է Sputnik Беларусь-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Բելառուս քաղաքագետ Վոսկրեսենսկին РИА Новости-ին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը դեռևս չի ժամանել բանակցությունների վայր: Բրիտանական Sky News-ը հաղորդում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կմեկնարկեն երկուշաբթի։
    23:57
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի քաղաքապետի խոսնակը հերքել է Կիևի քաղաքապետին
    Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսնակ Օկսանա Զինովևան հերքել է Կիևի շրջափակման մասին իր ղեկավարի հայտարարությունը: Խոսնակը հայտնել է, թե քաղաքապետը առաջիկայում տեսաուղերձ կհղի: Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչոն Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը անհնար է: Լրագրողի հարցին ի պատասխան՝ պատրաստվո՞ւմ են էվակուացնել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»:
    23:46
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    3000 գնդացիր և 200 հակատանկային նռնականետ․ Բելգիան օգնություն է ուղարկում Ուկրաինա
    Նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ Բելգիան Ուկրաինա է ուղարկում 3000 գնդացիր և 200 հակատանկային նռնականետ։ 
    23:37
    27.02.22
    Ավելին
  • Հայաստան
    ՄԻՊ-ը պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին․ Թաթոյան
    Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո` այս 2 օրը, որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարևորագույն գործով»: Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում. իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում»: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքի էջն էլ, երկրի արդիական հարցերը թողած, այս հարցը համարելով ֆունդամենտալ կարևորության, սկսեց առաջինը հրապարակումներ անել` բացահայտ ցույց տալով իր քաղաքական կողմնորոշումը: Դրան էլ հաջորդեցին ուղղորդված կեղծ էջերից արշավները ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ: Այս մանրախնդիր հարցին ես չէի անդրադառնա, եթե չլիներ սկսված արշավը հանրային լայն ռեսուրսների ներգրավմամբ: Ուրեմն, ասեմ, որ երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ: Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով: Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել: Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին: Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է. մի քանի օր է, ինչ Վարչապետի աշխատակազմով, Հանրային հեռուստաընկերությունով, կառավարող կուսակցությունով լծվել են այս էժան թեմայի զարգացմանը: Բայց դա էլ հատուկ անում են այնպես, որ մտադրված վնաս են տալիս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը քաղաքական շահերի համար: Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք: Բա գործ արեք, թե՞ չի ստացվում գործ անելն ու վիրտուալ իրականությունը կոմֆորտ է. գործի պատասխանատվությունից հեռու է պահում: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը: Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր պետությունում պատասխանատու պաշտոններ որոշ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ ֆեյսբուքի էջերն ու լայքերը և վիրտուալ կոմֆորտ իրականությունը: Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն՝ տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը: Ամենակարևորը. հեռու տարեք ձեր ձեռքերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից: Սա պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին:
    23:30
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկում 11 օրում զոհվել է 15, վիրավորվել՝ 30-ից ավելի մարդ
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում 11 օրվա ընթացքում գրանցվել է գրեթե 650 հարձակում, զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ևս 34-ը՝ վիրավորվել, հայտնում է հրադադարի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում (JCCC) ԿԺԴՀ ներկայացուցչությունը։
    23:24
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք համաձայնության ենք եկել․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
    Կարևոր հանդիպում է տեղի ունեցել «Մեծ Յոթնյակի», ԵՄ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ։ Մենք համաձայնության ենք եկել․ - Ուկրաինային պաշտպանական զենք և տեխնիկա մատակարարել, - պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսությունը թուլացնելու համար։ [Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրուս]
    23:20
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին իր անվտանգության ապահովման համար դիմել է ԱՄՆ նախագահին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր անվտանգության ապահովման համար դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Զելենսկին ԱՄՆ նախագահին խնդրել է լրացուցիչ օգնություն տրամադրել, որպեսզի հնարավոր լինի ապահովել իր անվտագությունը: Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն այն տրամադրել է: ABC լրագրող Ջեն Փսակին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահն այդ խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահին վերջին հեռախոսազրույցի ժամանակ:
    22:58
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը շրջափական մեջ է, բնակիչների տարհանումը՝ անհնար. պաշտոնական
    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչոն Associated Press-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը անհնար է: Լրագրողի հարցին ի պատասխան՝ պատրաստվո՞ւմ են էվակուացնել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»:
    22:53
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ուկրաինան աշխարհի ամենամեծ ինքնաթիռն է խոցել». Զելենսկի
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո առաջին անգամ հայտնել է, որ զոհեր ու վիրավորներ ունի, սակայն չի հստակեցրել թիվը: Քիչ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմի 4 օրերի ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 1067 ռազմական օբյեկտ: Զելենսկին այսօր հայտարարել է, թե Գոստոմելի օդակայանի մոտ ուկրաինական ուժերը ոչնչացրել են աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը:
    22:47
    27.02.22
    Ավելին
  • Արցախ
    «Քարը վեկալա, որ շպրտեմ». շուռնուխցի 72-ամյա կնոջ տունը «Ադրբեջան է դարձել»
    «Ղարաբաղից կլուբնիկի թփեր էի բերել, մնաց էս զզվելիներին»: Շուռնուխցի 72-ամյա Անահիտը քար է վերցրել, որ շպրտի իր տուն մտած ադրբեջանցու վրա, բայց լացելով ու «ուշունց տալով» չի արել: 33 տարի Շուռնուխում ապրող կինը չի հասկանում՝ «ազգի՞ց ինչ են ուզում», բայց գիտի, որ պատերազմում «զինվորը չի պարտվել, Փաշինյանն է պարտվել»: Սյունեցի կինը վստահեցնում է՝ նորից կռիվ է լինելու, որ մենք հաղթենք: Տունն ադրբեջանցուն թողած կնոջ մենախոսությունը՝ Շուռնուխից:
    22:30
    27.02.22
    Ավելին
  • Սեռական սկանդալ՝ բանակային հանցագործության հիմքում. Կոռնիձորի արյունոտ գիշերը
    Երեք զինծառայողների մահվան հանգամանքները չեն պարզվում հանցագործությունից 6 ամիս անց: Փաստաբանը պնդում է՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո սպանության պաշտոնական վարկածը փշուր-փշուր է եղել: Իսկ պաշտոնական վարկածով՝ բանակային հանցագործության հիմքում սեռական սկանդալն է: Դատաբժշկությունը չի հերքում պաշտոնական վարկածը: Կոռնիձորի արյունոտ գիշերվա առեղծվածը:
    22:15
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության բացառիկ մանրամասները
    Գյումրիում երեկ գիշեր տեղի ունեցած դաժան սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Սպանվածը Գյումրի քաղաքի բնակիչ, 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանն է եղել։ «Ձայներ լսեցինք դուրս եկանք փողոց, տեսանք գետնին ընկած էր, սաղ արյուն էր»,- Irakanum.am-ին պատմեց սպանված երիտասարդի հարևաններից մեկը։ 35 –ամյա տղամարդը մարմնի տարբեր հատվածներում ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ։
    22:11
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    ԵՄ–ն ուզում է արգելել Russia Today-ի և Sputnik-ի գործունեությունը. Sputnik–ը պատասխանել է
    Եվրամիությունը հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների առաջարկով։ Այս անգամ առաջարկվել է արգելել Եվրամիության տարածքում ռուսական Russia Today լրատվական ալիքի ու Sputnik լրատվական գործակալության կայքերի ու ռադիոկայանների, ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունների աշխատանքը։ Sputnik գործակալությունը պատասխանել է Եվրահանձնաժողովի ղեկավարին` առաջարկելով պատժամիջոցները տարածել ողջ համացանցի վրա։ «Մենք առաջարկում ենք Եվրամիությանը կանգ չառնել կիսատ-պռատ սահմանափակումների վրա, այլ անհապաղ արգելել ինտերնետը»,-ասել է Sputnik-ի մամուլի ծառայությունը։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների դեմ։ Արևմուտքն այսպես արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։ Ռուսաստանի ղեկավարը պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։
    22:07
    27.02.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքվում ծեծված խրամորթցին հարազատ գյուղում գնալու տեղ չունի
    «Օրը 4 անգամ ինձ ծեծում էին». Խրամորթի հանդերից Բաքվի բանտ հասած Աբելը հիշում է, որ թշնամին միայն դեմքին չէր հարվածում, որ հեռուստատեսային հարցազրույցներ տար: Եվ այն, որ կողքի խցերից լսում էր ընկերների տառապանքի ձայնը: Նախկին գերին հիմա հայրենի Խրամորթում գնալու տեղ չունի. «աջ գնաս՝ թիրախ ես, ձախ գնաս՝ թիրախ ես»: «Մեռնել է՝ մեռնել, գնանք տղամարդավարի մեռնենք», - ասում է Աբելն ու վստահեցնում՝ ինքը գյուղից գնալու ոչ տեղ ունի, ոչ էլ ցանկություն:
    22:00
    27.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ասֆալտին չփռված թշնամին»՝ Երևանում. սովորական հայկական սկանդալներ
    Երևան եկած ադրբեջանցիներին ասֆալտին չեն փռում, բայց նրանց գալու դեմ բողոքող հայերին բռնի բերման են ենթարկում: Հայաստանի իշխանությունը չի ուզում բարկացնել թուրքերին, որքան էլ պահանջի ընդդիմությունը: Ալիևն էլ պարծենում է՝ ինքը հա՛մ Թուրքիայի եղբայրն է, հա՛մ էլ Ռուսաստանի: Սովորական հայկական սկանդալներ:
    21:45
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևի մերձակա օդանավակայանում այրվել է աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը
    Կիևի մերձակայքում Ռուսաստանի զինված ուժերի և ուկրաինական բանակի միջև բախումների հետևանքով այրվել է Գոստոմելի օդանավակայանում կանգնած An-225 Mriya ինքնաթիռը։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնը։ Ընկերությունը նշում է, որ ինքնաթիռի վերականգնումը կարժենա մոտ 3 մլրդ դոլար։ An-225 -ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն էր: Այն նախագծվել և արտադրվել է ԽՍՀՄ-ում, Կիևի մեխանիկական գործարանում 1984-1988 թվականներին, միայն մեկ` եզակի օրինակով։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ինքնաթիռը սկսել է գործել 1989 թվականին և կարող էր տեղափոխել 150-200 տոննա բեռ։ Ուկրաինայի անկախության տարիներին An-225–ը շահագործվում էր «Անտոնով» ավիաընկերության կողմից։ Վերջին անգամ Mriya-ն օդ է բարձրացվել 2020 թվականի մարտին։
    21:45
    27.02.22
    Ավելին