Լրահոս

2022-02-27
  • Միջազգային
    Պայթյուններ՝ անկախության հրավառությունից հետո. պատերազմի քրոնիկան
    Պայթյուններ՝ անկախության հրավառությունից հետո: Դոնբասի ու Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելուց հետո Պուտինը «հատուկ ռազմական օպերացիա» սկսեց՝ «ապառազմականացնելու Ուկրաինան»: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական ռազմական օբյեկտները շարքից դուրս բերելու մասին, Զելենսկին ֆեյսբուքում «լայվ է մտնում»՝ ասելու, որ իրենք անպայման հաղթելու են: Կիևում բաժանված զենքը կրակում է կիևցիների վրա: Ռուս-ուկրաինական պատերազմի քրոնիկան:
    21:30
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արժանապատիվ վերաբերմունք՝ զենքը վայր դրածներին
    Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետևանքով ռուսական կողմն ունի կորուստներ և վիրավորներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի զինծառայողները քաջություն ու հերոսություն են դրսևորում հատուկ գործողության շրջանակներում մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ցավոք, կան նաև զոհեր և վիրավորներ։ Մեր կորուստները մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կորուստներից»,- նշել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական կողմը արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք զենքը վայր են դրել։
    21:28
    27.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի «միջուկային» հրամանը. չավարտվող պատերազմ, սկսվող բանակցություններ
    «Խեղճ Պուտին, ի՞նչ խոսի սրանց հետ», Լուկաշենկոն ցավում է Պուտինի համար ու խոսելու հարթակ է տրամադրում Մոսկվային ու Կիևին: Զելենսկին առավոտյան համաձայն չէր գնալ Բելառուս, բայց երեկոյան պատվիրակություն է ուղարկել այնտեղ: Հրթիռներ՝ Կիևում, պատժամիջոցներ՝ Կրեմլում, բանակցություններ՝ բելառուսական «գաղտնի վայրում»: Լուկաշենկոն ահազանգում է՝ «Եվրոպան մսաղացի միջով է անցնելու»: Ռուսները վստահեցնում են, որ առաջ են գնում՝ հաճախ առանց դիմադրության, Զելենսկին պնդում է՝ Ուկրաինան զենքը վայր չի դնելու:
    21:15
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենակ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին ԳՇ պետին փոխել․ Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մենակ ՀՀ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխել, իսկ շտաբում արմատական փոփոխությունների գնալ։ Ընդ որում՝ մեր տարածաշրջանին փոխանցվող նոր սպառնալիքների ֆոնին, ԳՇ պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Ցանկացած իրավիճակում ԳՇ պետն իր պաշտոնին և, առհասարակ, բանակի զարկերակին տիրապետելու համար ամիսներ, իսկ որոշ հարցերում՝ տարիներ են անհրաժեշտ։ Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։ Կրակի մեջ ենք»։
    21:13
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սորոսը աջակցում է Զելենսկուն
    Սորոսը ուկրաինացի զինվորականներին համեմատել է Վերմախտի զինվորների հետ, ովքեր պաշտպանել են Բուդապեշտը 1944 թվականին։
    21:12
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել․ Զելենսկին՝ բանակցությունների մասին
    Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Շեշտում եմ՝ առանց նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ [Վլադիմիր Զելենսկի]
    20:52
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավլաբար թաղամասում կազմակերպվել է նկարների ցուցադրություն
    Ցուցադրությանը նախորդել է միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։
    19:41
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպիտակ քաղաքում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ (մոտ 24 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տնակները՝ գույքով։
    19:36
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաստանի դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին
    Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին»,- jnews.ge-ի փոխանցմամբ այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։ «Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան և միշտ ձեզ հետ ունեցեք ձեր անձը հաստատող փաստաթղթերը։ Քաղաքների միջև շարժվելիս խնդրում ենք չափազանց զգույշ լինել և հաշվի առնել, որ հնարավոր է ստիպված լինեք օգտվել շրջանցիկ երթուղիներից, ինչպես նաև հիշեք, որ ճանապարհների երթևեկությունը ծանրաբեռնված է, ինչը զգալիորեն մեծացնում է ճանապարհորդության գնահատված ժամանակը: Նկատի ունեցեք նաև, որ սահմանային անցակետերը չափազանց ծանրաբեռնված են, և ձեզ կարող է մի քանի տասնյակ ժամ պահանջվել սահմանը հատելու համար: Խնդրում ենք ուշադիր հետևել Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների և Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական կայքերին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարները՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64, +380 (93) 544 01 17, +380 (93) 761 17: 17»,– նշվում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության մեջ։
    19:26
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղը
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավեց առաջին տեղը: Նախօրեին էլ աշխարհի գավաթում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:
    19:23
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի․ Զաքարյան
    Ինչպես հայտնի է այս օրերին համայն մարդկության ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա հետ զուգակցվող իրադարձությունները։ Այդ ընթացոում, անհայտ ծագման ֆեյք տելեգրամյան ալիքներով ու սոցիալական հարթակներում, այսօր շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություն է տվել ռուս-ուկրաինական զարգացումնեի շուրջ: Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի: Բայց դա էական չէ: Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների, ցանկանում եմ ասել, որ ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել։
    19:11
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հերքում է տարածել
    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին: Այդ մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ուկրաինան բաց է բանակցությունների համար հանուն ռուսական զինված ագրեսիայի դադարեցման: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաեւ չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,-կիրակի գրել է նա թվիթերյան էջում: Այսօր «Զերկալո նեդելի» եւ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականները հայտնել էին, որ պատվիրակությունը կներկայացնի Տոչիցկին:
    18:50
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորային զինամթերք. ՌԴ ՊՆ
    Ուկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորային զինամթերք Կիևի արվարձանում գտնվող Գոստոմել օդանավակայանի մոտ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ «Դ-30 հաուբիցների համար օգտագործում են 122 միլիմետրանոց արկեր, իսկ «ԲՄ-21 Գրադ» կայանքների համար՝ հրթիռներ, որոնք դեռ խորհրդային արտադրության են»,- ասել է նա։ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման զինամթերքի օգտագործումն արգելված է 1980 թվականին ՄԱԿ-ի՝ մարդկության դեմ անթույլատրելի զենքի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։ Նա նաև ասել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ռուս զինվորականների կրակային աջակցությամբ առաջ է անցել 56 կիլոմետրով և արագորեն զարգացնում է հարձակողական գործողությունը։ ԴԺՀ-ի զինված ուժերը առաջ են անցել ևս երեք կիլոմետր և վերահսկողություն հաստատել Անադոլ և Անդրեևկա գյուղերի վրա: Նրանք ավարտում են Ուկրաինայի ուժայինների «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պահեստազորի ջախջախումը։
    18:34
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր տեղեկատվություն Ուկրաինայի հայ համայնքի համար․ Նաիրա Զոհրաբյան
    Ինչպես եւ խոստացել էի, շարունակում եմ վերջին տեղեկությունները փոխանցել Ուկրաինայի հայ համանքին՝ իրենց գործողությունները ճիշտ եւ օպերատիվ կազմակերպելու համար։ Քիչ առաջ զրուցեցի Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ։ Եւ այսպես՝ չնայած չդարադրող պատերազմին, ինչից, ի դեպ, հեչ ուրախանալ պետք չի՝ անկախ նրանից, թե ո՞ր պետության ֆանն եք, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարությունը փորձում է հնարավորինս օպերատիվ կազմակերպել մեր հայրենակիցների անվտանգության հարցերը՝ տարհանման, ապաստաններում տեղավորելու, սննդի եւ դեղորայքի։ Այս պահին մեր հայրենակիցների համար Կիեւում գործում է երեք ապաստարան, որոնք ամբողջապես ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով։ Նրանք, ովքեր տարհանման խնդիր ունեն, կարող են դիմել համայնքի ղեկավարությանը եւ, ինչպես վստահեցրեց Նորիկ Գեւորգյանը, իրենք կդիմավորեն մեր հայրենակիցներին եւ կուղեկցեն դեպի արեւմուտք։ Տեռնոպոլում այս պահին մոտ 50-100 անձի համար կա ապաստանի տեղ։ Մեր հայրենակիցներին կդիմավորեն Կիևում եւ կուղեկցեն Լվով, Ուժգորոդ կամ Չեռնովցի։ Բացի դա՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: Տեղադրում եմ Ուկրաինայի հայերի միության կոնտակտները՝ +380 (44) 227 91 61
    18:04
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան, Նիդերլանդները, Իտալիան և Ֆրանսիան նույնպես փակում են օդային տարածքը
    Նիդերլանդները նույնպես փակել է օդային տարածքը ՌԴ օդանավաերի համար։ Այդ մասին, ըստ BBC-ի, հայտնել է Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարար Մարկ Հարբերսը։ Ռուսական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Իտալիան, Նորվեգիան, իսկ Ֆրանսիան տեղեկացրել է, որ նույն կերպ կվարվի՝ կիրակի օրվանից սկսած։ Ավստրիան նույնպես հայտնել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին։
    17:59
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը կարգադրել է ռուսական բանակի ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական ​​հերթապահության ռեժիմը»,- ասել է պետության ղեկավարը կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Պուտինը նաև ասել է, որ արևմտյան երկրները անօրինական պատժամիջոցներ են ընդունում։
    17:29
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության են ենթարկվել Դոնբասում
    Ռազմական գործողությունները լուսաբանող ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի, Զվեզդա և ТВЦ լրատվամիջոցներիլրագրողները Դոնբասում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության են ենթարկվել։ Լրագրողներից ոք չի տուժել։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում լրագրողների գնդակոծությունից հետո երկնքում նկատվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն էլ, ըստ մեկնաբանությունների, կարող է հարվածն ուղղորդած լինել ռուս լրագրողների ուղղությամբ։
    17:25
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանն Ուկրաինայի կողքին է․ Սալոմե Զուրաբիշվիլի
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է սոցցանցում, փոխանցում է 1tv.ge -ն: Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։ «Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3a7a995722a8fcf5188d5abf97fc3345?fbclid=IwAR2rM-TRSJJEvEaS9pxdm4ROkGhIDdnT1cw2DkuRsQQU4M7DFxzzbQJwL_w © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:20
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էմանուել Մակրոնը կոչով դիմել է Բելառուսի նախագահին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում ռուսերենով գրել է. «Երեկ երեկոյան ես Ալեքսանդր Լուկաշենկոյին խնդրել եմ ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը իր երկրի տարածքից։ Բելառուսի և ուկրաինացի ժողովուրդների եղբայրությունը պետք է մղի Բելառուսին հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմելուց՝ չդառնալով Ռուսաստանի վասալը»։
    17:14
    27.02.22
    Ավելին