Լրահոս

2022-03-12
  • Img default alt hy
    Հայաստան
    Լուսինե Բադալյանը ժամանակին ի լուր աշխարհի իր «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրդի հանդեպ․ իրավապաշտպան
    անրությանը տեղեկացնում եմ «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրեական գործի մասին։ Վստահորդիս նկատմաբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում ահա այս 👇 գրառման համար։ Գործի համար էական նշանակություն ունի երկու փաստ. (1) քպ-ական լուսինե բադալյանը ժամանակին հրապարակավ, ի լուր աշխարհի, իր հիացմունքն ու «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրդի հանդեպ, (2) նույն անձը, այցելելով Եռաբլուր՝ թուրք-ադրբեջանցիների դեմ ազատագրական պատերազմում նահատակվածների պանթեոն, հանրության առջև հանդես է եկել բարձր տրամադրությամբ՝ խինդ ու ծիծաղով։ Հիմա՝ իրավական հարց. վստահորդս, լինելով ազատամարտիկի դուստր, իրավունք չունի՞ արդյոք ամենակոշտ բառապաշարով հրապարակավ քննադատելու նշված բադալյանի հանրային վարքագիծը՝ Եռաբլուրում դրսևորած խինդ ու ծիծաղին։ Տվյալ գործի բուն էությունը հենց այդ իրավական հարցադրումն է։
    13:54
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Արարատ Միրզոյան
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է, որ Երևանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք ջանքեր ենք գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք վճռական ենք` ձգտելու մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - Միրզոյանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:
    13:45
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մարտի 14-ից Instagram-ը Ռուսաստանում կդադարի գործելուց
    Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ մարտի 14-ից Ռուսաստանում ցանցը կարգելափակվի։ Նրա խոսքով՝ 80 մլն ռուսաստանցի օգտատեր կզրկվի միմյանց և մնացած աշխարհի հետ կապից։ Նախօրեին «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի պատճառով։ Ավելի վաղ Meta ընկերությունը որոշում էր կայացրել ժամանակավորապես չարգելափակել ռուսների, այդ թվում՝ զինվորականների հանդեպ ազգային պատկանելության հատկանիշով բռնության կոչերը Facebook և Instagram հարթակներում։
    13:43
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն
    #Հասարակություն 12 03 2022 Բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն Բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։ Այս մասին ասվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
    13:36
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումից
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։ «Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք», - Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։
    13:27
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անկարան չի ցանկանում մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. թուրք նախարար
    Թուրքիայի էներգետիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք դիվանագիտության կողմնակից են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
    13:11
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մասիսում բախվել են օպերլիազորի Lexus-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ
    Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։
    13:10
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տղա առաջնեկ ցանկացող հայրը սպանել է յոթօրական դստերը
    Պակիստանում տղամարդը ձերբակալվել է յոթօրական դստերը սպանելու կասկածանքով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարսափելի արարքի դրդապատճառը եղել է այն, որ հայրը ցանկացել է՝ առաջնեկը որդի լինի: Ջանաթ անունով աղջիկ երեխան մահացել է հինգ կրակոց ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Միանվալի քաղաքում և ցասման ալիք բարձրացրել երկրում: Պարբերականը մանրամասնում է, որ հայրը՝ Շահզաիբ Խանը, եկել է տուն, կնոջը կարգադրել է իրեն տալ երեխային, ինչից հետո էլ գնդակահարել է փոքրիկին: Այնուհետև նա փախուստի է դիմել դեպքի վայրից, բայց ավելի ուշ բերման է ենթարկվել: Կնոջ հորեղբայրը՝ Հիդայաթուլլահ Խանը, պաշտոնական բողոք է ներկայացրել սպանության համար կասկածվողի դեմ: Նա ասել է, որ Տղամարդը հրաժարվել է տուն գալ այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը աղջիկ է լույս աշխարհ բերել և հրաժարվել է ընդունել նրան: Օրեր անց կասկածյալը մտել է ընտանեկան տուն, որտեղ հավաքվել էին հարազատները և հրամայել կնոջը հանձնել Ջանաթին իրեն: «Կասկածյալը վերցրել է աղջկան իր ձեռքը և գնդակահարել նրան», - ասել է նա:
    12:55
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են Անթալիայում
    Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Անթալիայում. РИА Новости-ի աղբյուր
    12:47
    12.03.22
    Ավելին
  • Արցախ
    Euronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին
    Euronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին՝ պայմանավորված գազամատակարարման ճգնաժամով և քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ և ահաբեկչական գործողություններով։
    12:40
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ում մասին, որ գրում եմ, միայն փերֆեքթ թիվի է նայում․ Գեղամ Նազարյան
    Ցավով եմ գրում, բայց լռել չեմ կարող։ Գրում եմ ու նաեւ գիտակցում, որ այն որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ ում մասին, որ գրում եմ միայն փերֆեքթ թիվի է նայում։ Ընկերս վերադարձել է Մոսկվայից։ Ու ասում, պնդում, որ այնտեղ խանութներ գրոհող, ոսպ, հնդկաձավար, ձեթ, մոմ եւ ալյուր կրող մարդկանց խմբերի չի հանդիպել։ Հայեր, ինչո՞ւ եք այնպես անում, որ Ռուսաստանից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածները երեւանյան խանութներում զարմանքով ձեզ նայեն ու հարցնեն՝ իսկ յուրաքանչյուր ընտանիք ամիսը քանի կգ շաքարավազ է օգտագործում, որ այսքան շատ են գնում։ Երբ կառավարության սրտի գործարարին հարստացնելով թանկացրած ձեթն ու շաքարավազը կրում եք տուն, գոնե այդ գործողությունն անելուց առաջ մտածե՞լ եք կամ խորհրդակցե՞լ եք։ Դրա համար էլ մեր հարեւան Գագոն ասում է՝ տպավորություն է, որ այս ժողովուրդը մտքում անդադար երազում է, որ իրեն կոտորեն, բռնաբարեն, աղքատացնեն ու խանութում միշտ մթերքի դեֆիցիտ լինի։ Սրանք նորմալ մարդիկ չեն։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չի։ Հաստատ պետք չի։ Մեղավորը բացառապես կառավարող ուժն է, որը ոչինչ չի անում խուճապին վերջ տալու համար, ավելին դեռ մի բան էլ նպաստում է։ Մինչ ես գրում էի այս տողերը շաքարավազ եւ ձեթ, անգամ հնդկաձավար ներկրողները հարստացան եւս 5 միլիոն 4 32 հազար 964 դրամով։
    12:39
    12.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն. Վարդևանյան
    Շատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին: Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք: Ըստ այդ օրենքի ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ` ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը: Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին: Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈւՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն: Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..
    12:37
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
    Անթալիայում այսօր հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ Միրզոյանն ու Չավուշօղլուն հնարավոր է՝ առանձնազրույց ունենան: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևին էլ չի բացառել, որ կարող է եռակողմ հանդիպում լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործ նախարարների միջև: Ինչպես գիտեք՝ Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում է՝ մարտի 11-ին մեկնարկած դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:
    12:18
    12.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.03.22
    12:15
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը` հրապարակելով լուսանկարներ
    Ամերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է երիտասարդ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նա իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել: Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ 41-ամյա Քարդաշյանը Դևիդսոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակում: Հատկանշական է, որ այդ լուսանկարներում Քարդաշյանը կրում է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվիրած փայլփլուն վերարկուն: Նշենք, որ Ուեսթն ամեն առիթով հայտարարում է, որ ցանկանում է վերականգնել Քարդաշյանի հետ ընտանիքը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Դևիդսոնի հասցեին: Քարդաշյանն ու Ուեսթն ունեն չորս երեխա:
    12:13
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
    Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերել են 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ: «Բայց սա ամենը չէր: Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա: Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
    12:06
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
    11:56
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սահմանվել են ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.20 դրամով, առավելագույնը՝ 4.38 դրամով, միջինը՝ 3.62 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.09 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 505 դրամ է, առավելագույնը՝ 512 դրամով, միջինը՝ 509.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 522, միջինը՝ 519.88։ Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։
    11:49
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ․ ԱՀ ԱԺ
    Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողով
    11:36
    12.03.22
    Ավելին