Լրահոս
Հայաստան
13:10
12.03.22
124

Մասիսում բախվել են օպերլիազորի Lexus-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ 

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։