Լրահոս
2022-03-13
-
ԱռողջապահականՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպքԱռողջապահության նախարարությունը հայտնում է նախօրեին Հայաստանում գրանցված կորոնավիրուսային իրավիճակը: Ըստ այդմ՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 422 004 է, նոր դեպքերի թիվը՝ 51, առողջացածների ընդհանուր թիվը՝ 408 396, մեկ օրում՝ 181, փաստացի բուժվողներինը թիվը՝ 3401: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 2 935 042, մեկ օրում՝ 2939 մարդ, մահացել է 8572-ը, մեկ օրում՝ 2: Մահվան ելքեր այլ պատճառով նախօրեին չի գրանցվել, այդպիսի դեպերի ընդհանուր թիվը 1630 է:Ավելին11:1013.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են ԱրցախիցԱրցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ «Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է», - նշվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ Արցախում արդեն քանի օր է գազաֆիկացումը դադարեցված է, ադրբեջանական տիրապետության տակ անցած կողմում գազատարի խափանման պատճառով, վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։Ավելին11:0113.03.22
2022-03-12
-
ՄիջազգայինՍուշի՝ «հանուն խաղաղության». Ճապոնիան Ուկրաինայի դրոշով փայտիկներ է արտադրումՈւկրաինայի դրոշի գույներով սուշի ուտելու փայտիկներ են ստեղծել Ճապոնիայում:Ավելին22:3012.03.22 -
ԱրցախԳազի բալոնի պայթյունից հրդեհներ են բռնկվել Արցախում. գազալցակայանները փակ են, բենզինը՝ թանկԱրցախում գազ չլինելու պատճառով հոսանք մատակարարող ցանցը ծանրաբեռնված է: «Արցախէներգո» ընկերությունը արցախցիներին խնդրել է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, քանի որ մեծացել է վթարների հավանականությունը:Ավելին22:0012.03.22 -
ՄիջազգայինԽոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ուղղաթիռ և երեք ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»․ ՌԴ ՊՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը վերջին օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի ավիացիայի և օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության կողմից օդում խոցվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ՄԻ-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար- ТБ-2»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։Ավելին21:5012.03.22 -
ԱրցախՊատերազմում վիրավորված տղաները ծրագրավորում են անվճար սովորումՊատերազմում վիրավորված տղաները Երևանում անվճար նոր մասնագիտություն են ձեռք բերում, ծրագրավորող են դառնալու:Ավելին21:4512.03.22 -
ԱրցախԱրցախում հումանիտար աղետ է. դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ՝ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից: Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է...»։Ավելին21:3212.03.22 -
ՀայաստանԵրևանցի տանտերերը ռուս վարձակալներ են ուզում. վարձով ապրող հայերին «տնից հանում են»Ռուս-ուկրաինական պատերազմից գլուխն ազատած ու Հայաստան եկած ռուսները զբաղեցրել են Երևանի գրեթե բոլոր հյուրանոցների համարաներն ու վարձով բնակարանները:Ավելին20:4512.03.22 -
ՄիջազգայինՌուսներն ավելի են մոտեցել Կիևին. Ուկրաինան ընդունում է՝ «հսկայական կորուստներ ունի»«Սա հայրենական պատերազմ է՝ անկախության համար»,- Վլադիմիր Զելենսկին է այս հայտարարությունն արել, նորից պնդել, որ հաղթանակը մոտ է:Ավելին20:4012.03.22 -
ԱրցախԱրցախում պատրաստվում են վատթարագույնին. Բաքուն «հող է ուզում»Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 80 ական է արձակել Արցախի գյուղերի ուղղությամբ: Միայն վերջին մեկ օրում Ասկերանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղեր ադրբեջանական 27 ական է ընկել:Ավելին20:1512.03.22 -
Արցախ«Ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում». Բաքվից Երևան ուղարկված պահանջագիրՓորձագետները կարծում են, որ Փաշինյանի իշխանությունը կանաչ լույս է վառել Ադրբեջանի կազմած փաստաթղթի առաջ, քանի որ երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի բանակցություններ կազմակերպի՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար:Ավելին20:0012.03.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն հանել է փողկապը՝ Միրզոյանի հետ զրույցից առաջ. պատմական հանդիպում՝ ԹուրքիայումԱյսօր հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի արտգործ նախարարները: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Երևանը ջանքեր է գործադրում Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։Ավելին19:4512.03.22 -
Հասարակական«Պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա»․ 4 ամիս անհետ կորած զինծառայողի կնոջը չեն ընդունել ՊՆ-ումՉորս ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետ կորած է։ Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկու օր առաջ՝ մարտի 10-ին, երկու մանկահասակ երեխաների հետ Պաշտպանության նախարարություն է գնացել՝ նախարարի հետ հանդիպելու նպատակով, բայց ՊՆ-ի ընդունարանում նրան ասել են, թե նախարարը Կառավարության նիստի է եւ չի կարող հանդիպում ունենալ։ «Մոտ մեկ ամիս առաջ նամակ էի գրել Պաշտպանության նախարարությանը եւ խնդրել, որ աջակցություն տրամադրեն երեխաներիս, մինչեւ ամուսնուս՝ Վահեին, ինչ-որ կարգավիճակ կտրվի, մահացածի կամ էլ գերիի։ Պատասխան չստանալով, որոշեցի անձամբ գալ նախարարություն, բայց ինձ ոչ ոք չընդունեց։ Այսինքն՝ ՊՆ-ում նորմալ մարդ չկար, որ հանդիպեր անհետ կորած զինծառայողի ընտանիքի հետ, երեւի ասելու բան չունեին։ Ստացվում է, որ պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա, բա անհետ կորածի կինը, անչափահաս երեխաների հետ Եղեգնաձորից հասնում է Երեւան, որ մի լուր իմանա իր ամուսնուց, բայց չեն էլ բարեհաճում ընդունել։ Անգամ չգիտեք՝ ես հացի փող ունե՞մ, որ էդքան ճամփեն կտրել, հասել եմ Երեւան, ու ՊՆ-ից ոչ ոք ինձ չի ընդունում»,- նեղսրտեց Լիանան։ 33-ամյա Վահե Մանուկյանը անհետ կորել է 2021թ.–ի նոյեմբերի 12–ին։ Նա ծառայում էր Վայոց Ձորի մարզում եւ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։ Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ.–ի նոյեմբերի 22–ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։ Գործը գտնվում է նախաքննության փուլում, ինչը նշանակում է, որ Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռքբերված տվյալները հրապարակման ենթակա չեն։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան պատմել էր, թե ինչ հանգամանքներում է անհետացել ամուսինը։ «Ամուսինս եւ իր հետ ծառայող ընկերը 44–օրյա պատերազմի մասնակից էին, ընկերը, որը պատերազմի հետեւանքով ոտքի վնասվածք ուներ, այդ օրը Վահեին խնդրել էր վերեւի դիրքից իր իրերը իջեցնել։ Վահեն չի մերժել եւ գնացել է ընկերոջ իրերը բերելու։ Այդ ընթացքում ամուսինս ինձ հետ հեռախոսով զրուցում էր, ես դրա շնորհիվ է, որ որոշ չափով գիտեմ՝ ինչ է կատարվել։ Այդ ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատել։ Վահեն ուզեց տղայիս հետ խոսել, բայց երախան դրսում խաղում էր։ Ես անջատեցի հեռախոսը, երկու րոպե անց երբ հետ զանգեցի, որ տղայիս հետ խոսի, ամուսնուս հեռախոսն արդեն անհասանելի էր»,– պատմել է կինը։ Չորս ամիսների ընթացքում Լիանային չի հաջողվել ամուսնու ծառայակիցներից որեւե տեղեկություն ստանալ Վահեի անհետացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ մի անգամ հեռախոսազանգ է ունեցել ամուսնու այն ծառայակցի հետ, որի իրերը դիրքից իջեցնելու խնդրանքով էր Վահեն բարձրացել դիրք եւ անհետ կորել, բայց նա էլ որեւէ տեղեկություն չի տվել Լիանային։ «Ասաց՝ «ես ոչինչ չգիտեմ, չունեմ պատասխան տալու»։ Էս չորս ամսվա ընթացքում էդ մարդը նույնիսկ մի անգամ դուռս չի բացել, ասի՝ եկել եմ տեսնեմ երեխեքդ ոնց են, ի վերջո իր խնդրանքով էր ամուսինս բարձրացել դիրք»,- նկատեց Լիանան։ Լիանա Մելիքսեթյանը չունի փաստաբան, որը կարող էր որպես պաշտպան ներգրավվել հարուցված քրեական գործի շրջանակում եւ նախաքննությանը հայտնի դարձած տվյալներին տիրապետեր։ Լիանան երեք մանկահասակ տղաների հետ ապրում է Եղեգնաձորում։ Նա սպասում է իր չորրորդ զավակին, ապրում վարձով եւ չի աշխատում։Ավելին17:5412.03.22 -
ՄիջազգայինԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո ԿլաարԵվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա:Ավելին17:4812.03.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի «Արդարություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության անդամների հետ«Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնեն այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը: Արթուր Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ: Ի պատասխան, Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր են գործընկերների հաճախակի այցերը: Փաստեց, որ այն, ինչը հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ելքեր փնտրելն այլևս անիմաստ կլինի: Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով»,- նշված է կուսակցության հաղորդագրությունում:Ավելին17:3012.03.22 -
ՄիջազգայինՄերձդնեստրում պարենամթերքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելՄերձդնեստրի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար՝ Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով առաջացած մեծ պահանջարկի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Խանութների մուտքերի մոտ հայտարարություններ են փակցվել՝ ազդարարող, որ ձավարեղենը, այլուրը, ձեթը, շաքարավազը, աղը սահմանափակ քանակով են վաճառվում։ Թեպետ Մերձդնեստրի իշխանությունները բնակչությանը հավաստիացրել են, որ տեղական և արտասահմանյան արտադրության առաջնային նշանակության սննդամթերքի բավարար պաշար կա, սակայն մի շարք շրջաններում պարենամթերքի պահանջարկը վերջին օրերին շեշտակի աճել է՝ բնակչության շրջանում խուճապի պատճառով։ Մեծաքանակ գնումները բաժին են ընկնում հատկապես Ուկրաինայից մատակարարվող ապրանքներին։ Նմանատիպ իրավիճակ է նաև Մոլդովայում։ Արագ սպառվում են ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքները, այնպես էլ բենզինն ու դիզելային վառելիքը, որի գները շեշտակի աճել են։ Խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև աղը, որը գնում են մեծ քանակով։ Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը բնակչությանը հավաստիացրել է, որ երկրում աղի պակաս չի լինի, քանի որ Մոլդովան աղ ներկրում է ոչ միայն Ուկրաինայից, այլև այլ երկրներից։ Միևնույն ժամանակ մոլդովական իշխանությունները խոստովանել են, որ խուճապն ու պահանջարկի կտրուկ փոփոխությունները որոշակի խնդիրներ են առաջացրել մատակարարումների գործընթացում։Ավելին17:2512.03.22 -
ՀասարակականԻնչպես Արարատ Միրզոյանը դարձավ Արաբաթ ՄիրզոյանԱրարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարարին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել են նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան: Կարելի է կարծել, որ դա զուտ վրիպակ է, բայց հիշենք, որ թուրքերը երբեք չեն ընդունել Արարատ անունը և բիբլիական սարը նրանք անվանում են Աղրիդաղ : Այս առիթով արժի հիշել ՍՍՀՄ տարիներին թուրքերը ինչպես էին բողոքել ՍՍՀՄ ԱԳ նախարարին Հայկական ՍՍՀ գերբի վրա Արարատ սարի առկայության համար: Թուրքերի համար գոյություն չունի Արարատ լեռ, հետևաբար նրանք չեն ընդունում այն ամենը, ինչ կապված է Արարատ անվան հետ: Եվ որտեղից որտեղ հայ-թուրքական սիրախաղի նախաձեռնողներից մեկը հանկարծ դարձել է մի անձ, ում անունը Արարատ է: Արարատ Միրզոյանը մեղավոր չէ, որ ծնողները նրան այդ անունով են կնքել: Ի՞նչ իմանային, որ կփոխվեն ժամանակները և իրենց հարազատ որդին թուրքերի հետ սիրախաղի պիոներ կդառնա: Գոհանանք, որ գոնե անունը չեն փոխել և ներկայացրել Աղրիդար Միրզոյան, այլ բավարարվել են Ղրիմում Ազովի ափին գտնվող թաթար-թուրքական Արաբաթ ամրոցի անունով: Կասեք հայի բախտ է՞, ոչ , կասեմ, քաղաքականություն է: Պարզ թուրքական քաղաքականություն:Ավելին16:5012.03.22 -
ՄիջազգայինԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ուժը կորցրել են․ ՌյաբկովԱնվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ուղարկված առաջարկները կորցրել են ուժը, քանի որ իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում։ «Այժմ արմատապես այլ իրավիճակ է, և հարց է դրված՝ հասնել այն նպատակադրումներին, որոնք մեր երկրի ղեկավարությունը դրել է՝ ռազմական հատուկ գործողությունից առաջ»,- հայտարարել է Ռյաբկովը։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը լրջագույն ջանքեր է ներդրել, որպեսզի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չխարխլվի, ինչը, սակայն, տեղի է ունեցել՝ ուկրաինական իշխանությունների վարած անպատասխանատու քաղաքականության արդյունքում, որը համակարգվում է Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ «Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությանը, ինչպես նաև հետագայում սպառազինությունների վերահսկմանը, ապա դա կախված է նրանից, թե որքանով դրան պատրաստ կլինեն մեր ընդդիմախոսները, մեր հակառակորդները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը, եթե դրան պատրաստ է նաև ԱՄՆ-ն։Ավելին16:4612.03.22