Լրահոս
2022-03-12
-
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի ընտանիքի անդամների նկատմամբԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Պեսկովը ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ է մարտի սկզբից։ «Գեղասահքից օլիմպիական չեմպիոն հանդիսացող Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում այսօրվանից՝ կապված նրա հետ, որ նրանք համապատասխանաբար հանդիսանում են Պեսկովի կինն ու չափահաս երեխաները, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց ցուցակում ներառվելը նշանակում է, որ սառեցվում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները, իսկ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձանց և կազմակերպություններին արգելվու է բիզնես ունենալ նրանց հետ։Ավելին11:3212.03.22 -
ԱրցախԱրցախում ձյուն է տեղում, պատուհանից դուրս ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետնախարարն իր Telegram ալիքում գրել է, որ արցախցիներն արդեն հինգերորդ օրն է առանց գազի են մնում։ Սրա պատճառը «ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է», որը մինչ օրս թույլ չի տալիս Արցախգազի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին մոտենալ վնասված գազատարին։ Սրան զուգահեռ շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները խոշոր և փոքր տրամաչափի զինատեսակներից, նշում է Բեգլարյանը։ Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցագործությունը և հայությանը վտարել Արցախից, մինչդեռ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը։Ավելին11:1812.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպքՀայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:Ավելին11:0812.03.22 -
Հայաստան«Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները». Սեյրան Օհանյանը հանդիպել է ուսանողների հետ«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ: Օհանյանը ներկայացրել է օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իր տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին: «Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո ՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո ՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում: Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը: Արդյո ՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են»,-այս հարցերն են Օհանյանին ուղղել ուսանողները:Ավելին11:0412.03.22 -
ԱրցախԳիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ․ ԱՀ ՊՆՄարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական: Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։Ավելին11:0012.03.22 -
ՀայաստանԵրևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Kia-ինԵրեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են Լուսինե Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի և Նարեկ Սողոմոնյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Kia-ն եղել է կայանված, երբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին։Ավելին10:5812.03.22 -
ՀայաստանՌուբեն Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ թեպետ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին հստակություն չկա, սակայն քաղաքական ուժերն արդեն իսկ ակտիվորեն դիրքավորվում են: Նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեր տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն այժմ, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը»:Ավելին10:4812.03.22 -
Հայաստան23-ամյա վարորդը Նիվայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորումԱյսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում։ Ժամը 00։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Անդրեյ Չիչնյովը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։Ավելին10:4212.03.22 -
ՀայաստանԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:3512.03.22 -
ՀայաստանՇիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար: Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:Ավելին10:2912.03.22 -
ՀասարակականՉեմ պատրաստվում ինչ-որ թեթև գնահատականների պատճառով հրաժարական տալ. Անահիտ Ավանեսյան«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ․ - Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը տապալել է քովիդի դեմ պայքարը։ Հիմա Հայաստանը որքանո՞վ է տապալել կամ որքանո՞վ է հաջողել այդ պայքարում։ - Ես կարծում եմ՝ ընդհանրապես նման որակումներ տալը, թե տապալել է կամ հաջողել, թե՛ ժամանակավրեպ է եւ թե՛ անիմաստ, որովհետեւ ես հարց կարող եմ ուղղել՝ իսկ ո՞ր երկիրը հաջողեց կամ՝ իսկ ո՞ր երկիրը տապալեց։ Մենք պետք է ամեն բան համեմատության մեջ նայենք։ Հայաստանն իր համեստ ռեսուրսներով կարողացավ մոբիլիզացնել, կարողացավ ճիշտ կարգավորումներ ժամանակին կիրառել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքը, ապահովեց նրանց ամբողջական բժշկական օգնությամբ, թեստավորումների հնարավորություններով։ Մեր հիվանդանոցները լավագույն կերպով ծառայեցին, որպեսզի մեր պացիենտները, ովքեր որ հիվանդացել են, ստանան լիարժեք բուժում եւ առողջանան։ Էստեղ ամբողջական գնահատականներ, նման որակումներ տալը, կարծում եմ, լրիվ անիմաստ է։ - Ձեր պաշտոնավարման առաջին ամիսներին քովիդի թվերի կտրուկ աճ եղավ, եւ ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Այդ ժամանակ Ձեր դեմ քննադատությունների ալիքը մեծ էր, պահանջում էին Ձեր հրաժարականը։ Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է հրաժարական տալ եւ հեռանալ։ - Չէ, իհարկե, նման պաշտոն ստանձնելը շատ լուրջ որոշում է, եւ ես այդ որոշումը կայացրել եմ ու չեմ պատրաստվում ինչ-որ թեթեւ գնահատականների կամ ընդդիմության, կամ այլոց կողմից հնչեցված որակումների պատճառով հրաժարական տալ։ - Այդ «թեթեւ գնահատականները», սակայն, ուղեկցվում էին մարդկային ծանր կորուստներով եւ էմոցիոնալ ֆոն էին ստեղծում։ - Նորից եմ կրկնում՝ այո, ցավոք սրտի, այս համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում գրանցվել է մոտ 6 մլն մահ, եւ դա համավարակի այդ ավերիչ հետեւանքն էր։ Բայց պետք է նայենք, թե ինչպես ենք մենք կարողացել մեր համեստ ռեսուրսներով, մոբիլիզացվելով, մեր բժիշկների, բուժաշխատողների նվիրումով, նաեւ առողջապահական համակարգի շատ կենտրոնացած եւ արագ արձագանքման պայմաններում անել հնարավորինը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը»։Ավելին10:1912.03.22 -
ՀասարակականԲա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Արցախի սահմաններին լարվածության սրացման նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանը նորից ինտենսիվ կերպով սադրանքների է դիմում։ Սկզբում հակառակորդի զինծառայողներն Արցախի՝ պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին բարձրախոսով հորդորում էին հեռանալ և գյուղատնտեսական, ինժեներական աշխատանքներ չկատարել, ապա հակառակորդի նոր սադրանքների հետևանքով Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվեց բնական գազից։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացին առանց ջեռուցման, իսկ արտադրամասերի ու սննդի օբյեկտների գործունեությունը խաթարվեց։ Եվ անգամ Արցախի բնակչության համար ստեղծված այսպիսի անմարդկային պայմաններում ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չէին տալիս մտնել վթարված գազատարի տարածք։ Դրան էլ գումարվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումները, որոնց արդյունքում զոհ և վիրավոր ունեցանք։ Հասկանալի է, որ Արցախի հայաթափմանը հասնելու իր նպատակն իրականություն դարձնելու համար Ադրբեջանը միջոցների միջև խտրականություն չի դնում և արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, որի դեպքում համարժեք արձագանք տալը դարձել է ուղղակի անհրաժեշտություն։ Առաջին հերթին այդ արձագանքը պետք է հնչեր դիվանագիտական հարթակից, որպեսզի միջազգային հանրությունը արձագանքեր արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի մտադրությանը և ճնշում բանեցներ Ալիևի ռեժիմի վրա։ Օրինակ՝ վերջին օրերին Փաշինյանը մեկնել էր Փարիզ, և Մակրոնի հետ հանդիպումը ամենապատեհ առիթն էր կոնկրետ դրվագներով Ադրբեջանի սադրիչ գործողություններից խոսելու և դրանք ներկայացնելու համար։ Բայց եթե Փարիզում համարձակություն չուներ այդ մասին խոսել, և ընդամենն ինչ-որ լղոզված անդրադարձ եղավ «սրացումների անթույլատրելիության» մասին, ապա գոնե Հայաստան վերադառնալուց հետո կարող էր խոսել։ Եվ իսկապես, կառավարության նիստում նա խոսեց Արցախում իրադրության լարվածության մասին։ Սակայն դա սոսկ արձանագրում էր, ու ոչ ավելին: Փաշինյանը հայտարարեց, թե զերծ կմնա այս պահին Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց` փորձելով կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք, այս անգամ ևս Փաշինյանը «խնայեց» Ադրբեջանին։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Փաշինյանն ընդհանրապես Արցախի շուրջ լարվածությանը չանդրադառնար, քան ոչինչ չասող ու ձևական հայտարարություն աներ։ Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ է պատահել Փաշինյանի հետ, որն ամեն անգամ ԱԺ ամբիոնից «առյուծ է կտրում», մատ է թափ տալիս և գոռգոռում։ Ստացվում է, որ երբ Փաշինյանը պետք է ընդդիմությանը պատասխանի, սկսում է հոխորտալ ու սպառնալ, իսկ երբ գալիս է հակառակորդին արձագանքելու ու իրավիճակին գնահատական տալու պահը, լեզուն կուլ է տալիս։ Հաջորդ հարցը. իսկ ո՞ւր է այս իշխանությունների դիվանագիտությունը։ Մի՞թե Փաշինյանի թեթև ձեռքով դեսպան դարձած քպականները միայն պաշտոնները վայելելու համար են նշանակվել։ Ինչո՞ւ դեսպանները հանդիպումներ չեն նախաձեռնում ընդունող երկրների պաշտոնական շրջանակների հետ՝ ներկայացնելու Արցախում ստեղծված իրավիճակը։ Չնայած միամտություն է կարծելը, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչ-որ քայլեր կարող է ձեռնարկել, քանի որ վաղուց ԱԳՆ-ն խաղից դուրս վիճակում է և պարզապես դակում է մեկ անձի որոշումները: Ավելին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, սակայն այդպես էլ Արցախի կարգավիճակի ամրագրման հետ կապված ոչ մի խոսք չի ասում։ Փոխարենը, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի համատեքստում ոչ միայն Արցախյան հակամարտությունը համարում են ավարտված, այլև ամեն անգամ առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։ Եվ դրան ի պատասխան՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ արձանագրում է, թե թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Մի խոսքով, «նույն ջուրը, նույն ջրաղացը»: Այնինչ, հենց այժմ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդին կանգնեցնելու համար, քանի դեռ իրավիճակը ավելի չի խորացել։ Պարզ է, որ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից ու մեծացնել լարվածությունն Արցախում, ինչու չէ՝ նաև առիթ ստեղծել ռազմական էսկալացիայի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել նաև ռուս խաղաղապահներին՝ մասնավորապես ընդգծելով, թե խաղաղապահների հրամանատարությունն անաչառ չէ։ Այս առումով ռուսական կողմի հետ մեծ աշխատանքի տեղ կա, սակայն Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գտնվելու հանգամանքը կարծես թե «նվեր» է հակառակորդի համար։ Ադրբեջանը կարող է ամեն անգամ սադրանքների դիմել ու, ոչինչ չտալով, նորանոր զիջումներ կորզել Հայաստանից։Ավելին10:0712.03.22 -
ՍոցիալականՀայաստանում ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա. ՀՀ փոխվարչապետՀայաստանում ներկայում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նա կոչ է անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել: Փոխվարչապետը հիշեցրել է, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը: «Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար»։Ավելին10:0212.03.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Tert.am» «Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման համար 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել և սպասում է պատասխանի». Ադրբեջանի արտգործնախարար: «Հրապարակ» Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ենթադրվում է՝ նաեւ Արմեն Սարգսյանը, չեն մասնակցի նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի լիազորությունները ստանձնելու հատուկ նիստին: «Փաստ» Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու քպ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը: «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը դիմել է 4.5 միլիարդ ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: «Փաստ» Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:Ավելին10:0012.03.22 -
ՀասարակականՄանդատներից հրաժարվելն ամենադյուրին գործընթացը կլիներ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած ոչ կոռեկտ արտահայտությունից հետո հասարակությունը ընդդիմադիրների, այսպես ասած, համարժեք արձագանքին է սպասում: Մարդկանց մի ստվար զանգված պնդում է, թե նման բառապաշարից հետո ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիաներ պետք է անեին՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել: Եվ չնայած օրինակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նման պահանջով հանդես եկել է, շատերը սակայն ընդդիմադիրների կողմից ավելի կտրուկ գործընթացների՝ մանդատները վայր դնելուն էին սպասում: «Մանդատներից հրաժարվելն ամենադյուրին գործընթացը կլիներ,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ - Բայց մանդատը պետությանը ծառայեցնելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Չեմ բացառում, որ եթե քաղաքական իրավիճակը նման գործընթաց թելադրի, ապա այդ տարբերակը նույնպես կքննարկենք»: Դիտարկմանը, թե ընդդիմությունը մանդատները վայր չի դնի այն պատճառով, քանի որ վստահ չէ, որ համամասնական ցուցակում ներառված բոլոր անձինք կհրաժարվեն դրանից, պատգամավորն արձագանքում է. «Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ինքս հետագայում ինչ պաշտոնի էլ լինեմ, ԱԺ ամբիոնից երբեք նման բառապաշարով չեմ խոսի»:Ավելին09:5512.03.22 -
ՀասարակականԿուլիսների հետևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա գործընթաց․ ԱբրահամյանԱդրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։ Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։ Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։ Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։ Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին։Ավելին09:5412.03.22 -
ՀայաստանՍահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին ոչ մի լուրջ սահմանադրագետ չի ցանկացել մասնակցի․ «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհուրդը մի քանի լուրջ սահմանադրագետների է դիմել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկվեն փորձագետի կարգավիճակում, սակայն կտրուկ մերժում են ստացել: Կառավարության կուլիսներում խոսում են, որ, ըստ էության, ոչ մի լուրջ սահմանադրագետ չի ցանկացել մաս կազմել այդ գործընթացին: Հիմա էլ, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով համապատասխան կայքին ուղարկել առաջարկներ: Նույնիսկ ձևանմուշ են ստեղծել։ Սա դարձել է շատ իրավաբանների ոչ միայն քննադատության, այլև ծաղրի առարկան: Բանն այն է, որ առաջարկությունների համար պետք է որևէ նախնական նախագիծ լինի, իսկ այդպիսի փաստաթուղթ, կարծես, չի էլ նշմարվում»։ Մանրամասները թերթի այսօրվա համարումԱվելին09:5112.03.22 -
ՀասարակականՎերջին ամիսներին կրկին գործուղումների շքերթ է ԱԺ-ում՝ նախկին «պարապուրդի» տեղն են լրացնում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Քովիդով և պատերազմով պայմանավորված՝ տևական ժամանակ հայրենի օրենսդիրները զրկված էին գործուղումների մեկնելուց, հեռավար էին մասնակցում միջազգային միջոցառումներին։ Վերջին ամիսներին կրկին գործուղումների շքերթ է՝ նախկին «պարապուրդի» տեղն են լրացնում։ Մարտի 10-12-ը ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը գործուղվել է Վիեննա՝ «ԵԱՀԿ Երիտասարդության և անվտանգության հարցերի խմբի» շրջանակում ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու։ Մարտի 20-22-ն էլ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Փարիզ՝ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ ամիս առաջ էլ նույն Ջուլհակյանը՝ Ծովինար Վարդանյանի, Արման Եղոյանի և Սոնա Ղազարյանի հետ Լյուքսեմբուրգում էր։ Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության և պաշտպանության միջխորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու համար փետրվարի 23-26-ը Փարիզ էր գործուղվել Վլադիմիր Վարդանյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկնելու է Ինդոնեզիա՝ խորհրդարանների նախագահների հերթական հավաքին։ Եվ այսպես՝ գրեթե ամեն շաբաթ պատգամավորները բյուջեի հաշվին գործուղվում են որևէ երկիր, չնայած պարզ չէ, թե դա երկրին ինչ է տալիս։ Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախում լարված վիճակ է․ ոչ մի պատգամավոր չի մեկնել Արցախ, որ գոնե գործուղման մեկնելիս կարողանա լիարժեք ներկայացնել իրավիճակը։ Իսկ ընդդիմադիրների՝ երկրից դուրս գալու սահմանափակումները դեռ չեն հանվել․ ԱԺ-ն մարտի 16-18-ը Արմեն Գևորգյանին գործուղել էր Ստրասբուրգ, սակայն դատարանն օրերս կրկին արգելեց դուրս գալը»։Ավելին09:4512.03.22 -
ՀասարակականՇառլ Միշելի հետ ոչ ֆորմալ հանդիպման մասին միայն տեղեկացնում է կառավարության աշխատակազմը, իսկ ԵԽ կայքում ոչ մի տող անգամ չկա․ «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին», նշված է հաղորդագրության մեջ: Այս թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Արտաքուստ, կարծես, սովորական հաղորդագրություն է, և ոչ մի արտառոց բան չկա: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման մասին տեղեկացնում է միայն ՀՀ վարչապետի աշխատակազմը, այնինչ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում ոչ մի տող անգամ չկա: Ավելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս իր թվիթերյան էջում չի անդրադարձել այս հանդիպմանը: Դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ այս հանդիպումն իրականում պատահական է եղել, ինչպես ասում են՝ «ոտքի վրա»: «Փաստի» տեղեկություններով, հանդիպումը կայացել է Վերսալ յան պալատում, որտեղ պետք է տեղի ունենար ԵԽ ոչ ֆորմալ սամմիթը, և էքսկուրսիայի, ժամանցի նպատակով (ինչի մասին վկայում է նաև Փաշինյանի հագուստը) Վերսալում գտնվող Նիկոլ Փաշինյանը պատահաբար հանդիպել է Շառլ Միշելին, ինչն էլ առիթ է դարձել առանձին պաշտոնական հաղորդագրություն տարածելու»։Ավելին09:4112.03.22 -
ՀասարակականԲուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդրի առաջ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը և ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, և ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է: Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջև։ Օրինակ, Նուբարաշենի հոգեբուժարանում շինաշխատանքների դիմաց այս տարի փոխանցում չի կատարվել: Ա․ Նազարյանը հերքեց, թե՝ նախարարությունը «ֆինանս ստանալու խնդիր չունի». «ֆինանսավորվում է տարեկան բյուջեով»: Սակայն հոգեբուժարանի շինարարն ասաց. «Ճիշտ է, բյուջե չի հաստատվել, բայց մեզ ասել են՝ ապրիլ ամսին կլինեն փոխանցումները։ Մենք քանի որ մեծ ընկերություն ենք և կատարում ենք այլ մասնավոր աշխատանքներ, ունենք վարկային մեծ գծեր, դրանց օգնությամբ կարողանում ենք ժամանակին վճարել աշխատողներին»։ Ըստ նրա՝ այս խնդիրն ամեն տեղ է՝ մարզպետարաններում, քաղշինկոմիտեում, քաղաքապետարանում։ «Եթե մենք չունենայինք մեր բանկային մասնավոր ռեսուրսը, նույն խնդրի առաջ էլ մենք կանգնած կլինեինք, ինչին այսօր բախվում են շատ կազմակերպություններ։ Մեր պետական կառույցները ստեղծված են այնպես, որ մարտ ամսին նոր բյուջե են հաստատում։ Եթե մենք աշխատանքները դադարեցնենք, ժամանակին չենք կարող ավարտին հասցնել, աշխատողին չես կարող ասել՝ գնա նստի տանը... հիմա աշխատող գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մենք շինարարական ընկերություն ենք՝ պապական սովոր ենք մեր սեփական ռեսուրսներով աշխատել»»։Ավելին09:3712.03.22