Լրահոս
Միջազգային
12:55
12.03.22
197

Տղա առաջնեկ ցանկացող հայրը սպանել է յոթօրական դստերը

Img default alt hy

Պակիստանում տղամարդը ձերբակալվել է յոթօրական դստերը սպանելու կասկածանքով, գրում է «Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ սարսափելի արարքի դրդապատճառը եղել է այն, որ հայրը ցանկացել է՝ առաջնեկը որդի լինի:

Ջանաթ անունով աղջիկ երեխան մահացել է հինգ կրակոց ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Միանվալի քաղաքում և ցասման ալիք բարձրացրել երկրում:

Պարբերականը մանրամասնում է, որ հայրը՝ Շահզաիբ Խանը, եկել է տուն, կնոջը կարգադրել է իրեն տալ երեխային, ինչից հետո էլ գնդակահարել է փոքրիկին: Այնուհետև նա փախուստի է դիմել դեպքի վայրից, բայց ավելի ուշ բերման է ենթարկվել:

Կնոջ հորեղբայրը՝ Հիդայաթուլլահ Խանը, պաշտոնական բողոք է ներկայացրել սպանության համար կասկածվողի դեմ: Նա ասել է, որ Տղամարդը հրաժարվել է տուն գալ այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը աղջիկ է լույս աշխարհ բերել և հրաժարվել է ընդունել նրան: Օրեր անց կասկածյալը մտել է ընտանեկան տուն, որտեղ հավաքվել էին հարազատները և հրամայել կնոջը հանձնել Ջանաթին իրեն:

«Կասկածյալը վերցրել է աղջկան իր ձեռքը և գնդակահարել նրան»,- ասել է նա: