Լրահոս
Հասարակական
13:45
12.03.22
422

Հայաստանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Արարատ Միրզոյան

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է, որ Երևանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

«Մենք ջանքեր ենք գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք վճռական ենք` ձգտելու մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-  Միրզոյանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը: