Լրահոս
Միջազգային
12:18
12.03.22
102

Թուրքիայում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Img default alt hy

Անթալիայում այսօր հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ Միրզոյանն ու Չավուշօղլուն հնարավոր է՝ առանձնազրույց ունենան:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևին էլ չի բացառել, որ կարող է եռակողմ հանդիպում լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործ նախարարների միջև:

Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում է՝ մարտի 11-ին մեկնարկած դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: