Լրահոս
Հասարակական
13:27
12.03.22
1 029

Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումից

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։

«Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք»,- Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։