Լրահոս
Հասարակական
12:37
12.03.22
126

Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն. Վարդևանյան

Շատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին:

Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյնաը։

«Ըստ այդ օրենքի կառավարությունն ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին:

Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, կասեցնում են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն:

Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..․»։