Լրահոս
Հասարակական
12:06
12.03.22
141

Արմավիրի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:

Ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերել են 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ:

«Բայց սա ամենը չէր: Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա: Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: